«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
«Հայրենիք» Կուսակցություն-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայտարարություն
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք:
Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։
Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել բացահայտ ծաղրի, սպառնալիքի և պատերազմի հռետորաբանությամբ, իսկ դաշնակից երկրների հետ հարաբերությունները իջել են նվազագույն մակարդակի։
Պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները՝ սոցիալ տնտեսական ծանրագույն վիճակը, ներհասարակական թշնամանքն ու անհանդուրժողականությունը, պետական ինստիտուտների նսեմացումը և դրանց հանդեպ արհամարհանքը դարձել են ներպետական սպառնալիքներ։
Այս խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու, կառուցողական քննադատությանը բացառապես անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:
Սեպտեմբերի 25-ին հապշտապ անցկացված դատաքննությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է, որի միջոցով փորձ է կատարվում`
1․ խաթարել ս․թ․ հոկտեմբերի 8-ին Եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը,
2․ շեղել հասարակության ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի ամբողջական տապալումից, որի հետևանքով արձանագրվել է ավելի քան 1200 մահ,
3․ կանխել արցախյան բանակցային գործընթացում թույլ տված ամոթալի սխալների հետևանքով հասունացող ներիշխանական ճգնաժամը,
4․ խուսափել թշնամի երկրի ղեկավարության հետ խայտառակ գաղտնի համաձայնությունների բացահայտման սկանդալից,
5․ հասարակական տրամադրությունները ուղղորդել այլ ուղղությամբ՝ փորձելով հետաձգել իշխող վարչակարգի անփառունակ հեռացումը։
Բացարձակ անթույլատրելի և դատապարտելի համարելով իշխանությունների այս արատավոր գործելաոճը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումներն ու հալածանքները:
Հապաղումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեր պետության և ժողովրդի համար։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Հայրենիք» կուսակցություն




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ