Կամո Աղաջանյանն ու Մայիս Բարխուդարովը որևէ բարեկամական կապ չունեն. Մանվել Գրիգորյան
Այսօր առավոտյան համացանցում տեղեկություն էր տարածվում, թե հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին, ինչը, կարծես թե, հերքվեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից: Բազմաթիվ գրառումներ եղան այն մասին, որ ադրբեջանցի գեներալը հայկական ծագում ունի, ավելին` Արցախի ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանի եղբայրն է:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանը, ով երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Կամո Աղաջանյանին, հերքեց, որ ԱԱԾ պետը ադրբեջանցի եղբայր ունի. «Կամոն դեռ դպրոցական էր, որ ճանաչել եմ իրեն, և Մայիս Բարխուդարովի հետ որևէ բարեկամական կապ չունի»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Կամո Աղաջանյանի անցած ուղին` Գրիգորյանն ասաց, որ նա միշտ էլ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ և բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու, իր վրա պատասխանատվություն վերցնելու և սկսած գործը հաջողությամբ ավարտելու կարողությամբ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ