Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. Նիկոլ Փաշինյան
Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Այո, նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառոմ: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում նաև այս պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն ու պատշաճ ձևով արվի հուղարկավորությունները և այլն:
Ադրբեջանը վախենում է այս կոնտեքստում երկու բանից:
Առաջինը, որ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ, որոնք պետք է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան…
Իմիջիայլոց ասեմ, որ ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի ահռելի քանակի կորուստներ ունեն:
Մեր հաշվարկներով այս պահին արդեն կորուստները հասնում են միլիարդ ու կեսի: Առավել ևս որ մեքն սկսել ենք խոցել նաև թուրքական բայրաքթաները:
Այո, նաև դա է պատճառը, որ նույնիսկ 24 ժամով հրադադարի չեն գնում:
Երկրորդն այն է, որ այս կոնտեքստում կբացահայտվեն վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակները, ինչը համաշխարհային հանրությունը գիտակցել է: Խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերման տրամաբանությունից խուսափելուն»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ