Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրն առաջիկայում ուժի մեջ կմտնի
Շաբաթ՝ հոկտեմբերի 24-ին, միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը վավերացվել էր աշխարհի 50-րդ պետության՝ Հոնդուրասի կողմից: Դա նշանակում է, որ 90 օր անց փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի, հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերն անվանել է պայմանագրի ուժի մեջ մտնելը մարդկության համար հաղթանակ եւ անվտանգ ապագայի խոստում: Իր հերթին «Միջազգային արշավ ընդդեմ միջուկային զենքի ոչնչացման» նախաձեռնությունն անվանել է դա պատմական քայլ եւ միջուկային զինաթափման պատմության մեջ նոր էջ:
Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը միջազգային համաձայնագիր է, որն արգելում է այդ տիպի զինամթերքի ստեղծումը, փորձարկումը, պահպանումը, ձեռքբերումը, տեղափոխումն ու օգտագործումը: Փաստաթուղթն ընդունվել էր 2017 թվականի հուլիսին 122 պետությունների աջակցությամբ:
Քանի որ աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ բոլոր միջուկային գերտերություններն եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ներառյալ՝ Գերմանիան, բոյկոտի են ենթարկում պայմանագիրը, այն կրում է, ըստ ամենայնի, խորհրդանշական բնույթ, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը պնդում են, որ իրենց միջուկային արսենալը կրում է բացառապես զսպող բնույթ, եւ ընդգծում, որ նրանք ընդունել են Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի դրույթները: Սակայն պայմանագիրը ստորագրած երկրների ցանկում չեն Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը, որոնք փաստացի նույնպես ունեն միջուկային զենք: Հյուսիսային Կորեան, որը ենթադրաբար ունի միջուկային մարտագլխիկներ, 2003 թվականին դուրս է եկել Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրից:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ