Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է
Ժամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք հավերժացան՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Տիգրանը ծնողների կողմից 5 տարվա սպասված երեխա է եղել: Նա ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում, մանկուց շատ աշխույժ ու ժպտերես երեխա էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է Տիգրանի քույրը՝ Էլեն Արշակյանը, որը չմոռացավ շեշտել նաև Տիգրանի խիստ, բայց և միևնույն ժամանակ հոգատար եղբայր լինելը. «Բնավորությամբ մի քիչ բռնկվող էր, քույրերի հետ մի քիչ խիստ, ուշադիր, բայց տեղն եկած պահին միշտ ընտանիքի ու ընկերների կողքին էր»,- ասաց Տիգրանի քույրը։
Էլենը եղբոր մասին պատմելիս՝ նշեց, որ չնայած Տիգրանը լավ է սովորել միայն մինչև 5-րդ դասարանը, բայց մշտապես շատ լավ հարաբերությունների մեջ է եղել ուսուցիչների հետ. «Տիգրանը սիրված էր ոչ միայն ուսուցիչների կողմից, այլև ընկերների: Շրջապատում իրեն զգոն ու լուրջ էր պահում, գիտեր՝ որտեղ, ինչ խոսի: Անչափ մարդամոտ ու մարդասեր էր: Ազատ ժամանակ շատ էր սիրում գյուղի բոլոր բարեկամներին հերթով այցելել» ,- ընդգծեց Էլենը:
Վերջինիս խոսքերով Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելու կապակցությամբ, նա հպարտ էր դրանով. «Այնքան էր շտապում գնալ բանակ, հիշում եմ՝ բանակ գնալու օրը, երբ լացում էինք, փաթաթվեց ինձ ու ասաց՝ էդ երկու տարին ա, կծառայեմ գիքամ էլի, մի‘ լաց:
Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր. «Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ» ,- ասաց մեր զրուցակիցը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ