Հայաստանում աշխարհազորը կձեւավորվի տարածքային սկզբունքով
Հայաստանում աշխարհազորը կձեւավորվի ըստ տարածքների՝ պահեստազորայիններից, ովքեր կցանկանան դրանում ներգրավվել: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների կամ դրանց սպառնալիքի դեպքում աշխարհազորի ջոկատները կաջակցեն կանոնավոր բանակին ռազմական գործողությունների իրականացման, սահմանի պաշտպանության, թշնամու ահաբեկչական, հետախուզական կամ դիվերսիոն խմբերի դեմ պայքարում: Աշխարհազորայինները կմասնակցեն նաեւ կարեւորագույն ճանապարհների զինված պահպանմանը, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանությանը:
«Աշխարհազորին միանալը կլինի բացառապես կամավոր, ավելին՝ աշխարհազորայինները չպետք է լինեն զինվորական, ոստիկաններ, փրկարարներ եւ ուժային գերատեսչությունների այլ աշխատակիցներ, քանի որ պատերազմի ընթացքում վերջիններս վրա որոշակի պարտականություններ են դրվելու: Այսինքն, սրանք ոչ ուժային մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր պատերազմի դեպքում կօգնեն հիմնական բանակին: Աշխարհազորին զենք կկցվի, նրան համազգեստ կտրամադրվի»,- պարզաբանեց փոխնախարարը:
Միաժամանակ, աշխարհազորայինների պատրաստումը կանցկացվի զորահավաքներում, որոնց ժամանակ նրանք կապահովվեն սննդով: Աշխարհազորի բրիգադներն ու գումարտակները կստեղծվեն ըստ տարածքների, մոտավորապես, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմում: Աշխարհազորի պատրաստման ու օգտագործման պլանները կհաստատվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով: Նա նաեւ կիրականացնի աշխարհազորի ընդհանուր ղեկավարությունը հատուկ շտաբի միջոցով: Տվյալ քաղաքում կամ գյուղում աշխարհազորը ուղղակիորեն կղեկավարվի վարչակազմի ղեկավարի տեղակալի կեղմից:
Հիշեցնենք, որ խորհրդարանականները առաջին ընթերցմամբ 71 «կողմ» ձայներով միաձայն հաստատեցին «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ