Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Արտակը զոհվել է՝ կասեցնելով թշնամու տանկերի առաջխաղացումը ու փրկելով ընկերների կյանքը. եղբայրը, տեսնելով դա, կանտուզիա է ստացել (լուսանկար)

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շատ հայորդիների ոտքի հանեց։ Նրանց շարքերում էր նաև կամավոր սկզբունքով ռազմաճակատ մեկնած Արտակ Ղազարյանը: Նա «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի սան էր և, ունենալով համապատասխան պատրաստվածություն, հրամանատար Կորյուն Ղումաշյանի հետ կազմավորել էր կամավորական ջոկատ և մեկնել ռազմաճակատ:

Արտակը 38 տարեկան էր, ամուսնացած, ունի 2 որդի: Արտակի մայրը՝ Արմենուհի Պալճյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տղան տիպիկ հայ տղամարդու բնավորություն ուներ. «Ընտանիքի նկատմամբ շատ պահանջկոտ էր, խիստ, բայց միևնույն ժամանակ բարի ու հոգատար: Ավագ որդին շատ ծանր է տանում հոր մահը, անընդհատ լուռ է, չի շփվում մեզ հետ, իսկ փոքրը պարծենում է, որ հերոս հայր ունի»:

Արտակի հետ ռազմաճակատ է մեկնել նաև եղբայրը: Քույրը պատմում է, որ Արտակը շատ էր վախենում եղբոր կյանքի համար ու փորձել է միշտ նրան պահել իր տեսադաշտում. «Արտակը, կարծես, զգում էր, որ հետ չի գալու ու եղբորս հանգստացնում էր՝ ասելով. «Մեզանից մեկն է տուն գալու, բայց դու մի՛ վախեցիր, հանգիստ եղի՛ր»: Արտակը շատ քաջ էր, շատ արագ էր կողմնորոշվում դժվար պահերին: Կռվում էր անձնվիրաբար՝ իրեն նետելով մարտերի ամենաթեժ վայրը»:

Արտակի վերջին նամակի հասցեատերը եղել է կինը, որում խոստացել է անպայման վերադառնալ:

«Արտակը հերոսաբար զոհվել է իր մարտական ընկերոջ՝ Վաչագան Գինոսյանի հետ կանգնեցնելով թշնամու տանկերի առաջխաղացումը ու փրկելով ընկերների կյանքը: Դեպքը տեղի է ունեցել մյուս եղբորս աչքի առաջ, նա կանտուզիա է ստացել, հիմա բուժվում է»,- ասաց Արտակի քույրը:

Վերջինս պատմում է, որ իրենց մայրը ևս ցանկություն է հայտնել ռազմաճակատ մեկնելու, բայց եղբայրներին հաջողվել է համոզել և հետ պահել նրան այդ քայլից:

Արտակը եղել է ջոկատի հրամանատար և հետմահու պարգևատրվել «Արիության համար» շքանշանով: Արտակ Հովհաննեսի Ղազարյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում: