Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է. Tert.am
Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը, երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։
«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։
Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։
«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց Սամվել Քարամյանը։
Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ