Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ռուս կամավորները սպասում են Արցախ գալու հրահանգի, և ոչ միայն

Օրեր առաջ ուշագրավ տեղեկատվություն տարածվեց հայտնի ռուս ռազմական լրագրող, «WarGonzo» Telegram-ալիքի հեղինակ՝ Սեմյոն Պեգովի կողմից, որն աշխատում է Արցախի ռազմաճակատում՝ պատերազմի առաջին իսկ օրվանից:

Նա հայտեց, թե Դոնբասի աշխարհազորայինները կքննարկեն Լեռնային Ղարաբաղ կամավորներ ուղարկելու հարցը։ Հայտնի էր դարձել, որ «Արցախի հարցը կդնեն «Դոնբասի կամավորականների միության» (ԴԿՄ) համագումարում։ Ինչպես հայտնի էր դարձել «WarGonzo» նախագծին` ԴԿՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից, հոկտեմբերի 31-ին կայանալիք արտահերթ համագումարում քննարկելու էին «Արցախին օգնություն ուղարկելու հարցը»:

Ասվում էր, որ համագումարը կբացեն ՌԴ նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը և ԴԿՄ-ի ղեկավար Ալեքսանդր Բորոդայը: «WarGonzo»-ի տեղեկություններով՝ միջոցառմանը նաև կհայտարարվի նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այդ իրադարձությունը կնշանավորի Սուրկովի վերադարձը մեծ քաղաքականություն»,- գրել է օրեր առաջ Պեգովը։

Այս տեղեկությունն արագ տարածեց ռուսաստանյան համացանցում տարբեր աղբյուրներում: Բազմաթիվ ռուս կամավորներ ցանկանում են մեկնել Լեռնային Ղարաբաղ, «Свободная пресса»-ի հետ զրույցում նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Բորոդայը: Նա հաստատել էր, որ հանդիպման ընթացքում կբարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա դա բացատրել է նրանով, որ ներկայումս մեծ թվով ռուս կամավորներ պատրաստ են օգնել Հայաստանին Թուրքիայի դեմ պայքարում: 
Ապա` նա պարզաբանել էր, որ արցախյան հակամարտության պատճառը պետք է փնտրել բոլշևիկյան քաղաքական գործիչներ Վլադիմիր Լենինի ու Լև Տրոցկու քաղաքականության ակունքներում, քանի որ նրանք էին, որ ԽՍՀՄ կազմավորման փուլում հայկական հողերը հանձնեցին ադրբեջանցիներին։ Նախարարների խորհրդի նախկին նախագահը Ղարաբաղում հակամարտության մեջ մեղավոր է անվանել Խորհրդային Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Լենինին: Ըստ նրա՝ այս շրջանը մտել է Ադրբեջանի ԽՍՀ մաս, քանի որ ադրբեջանցիները առաջնային էին Խորհրդային կառավարության համար:

Միաժամանակ նա կարծիք էր հայտնել, որ հակամարտությունը ներկայումս սրելու համար մեղավոր է Թուրքիան: «Սա պատերազմ է Թուրքիայի և Հայաստանի միջև, որը սկսվել է Թուրքիայի կողմից», – ասել էր Բորոդայը: Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել հակամարտությանը, եթե այն չլուծվի: Նրա խոսքերով, դա պետք է անի Հայաստանի կողմից, չնայած տեղական իշխանությունների հակառուսական դիրքորոշմանը և ՌԴ-ի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ նրա սերտ կապերին: «Եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր դիրքերը Կովկասում և Անդրկովկասում, ապա չի կարող թույլ տալ Ղարաբաղի պարտությունը», նշել էր Բորոդայը:

Այսպիսով, «Դոնբասի կամավորականների միության» ղեկավար Ալենքսանդր Բորոդայը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը աջակցել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտության ընթացքում։ Այս մասին ռուսաստանյան «Լուրեի ազգային ծառայության» ղեկավարությանը հայտնեց միության համագումարին ներկա թղթակիցը։

«Հայերը, որպես քրիստոնյա ժողովուրդ, այս տարածաշրջանում Ռուսաստանի հենարանն են։ Եթե Ռուսաստանը իրեն համարում է կայսերապաշտական պետություն, գերտերություն՝ թեկուզ տարածաշրջանային, պետք է աջակցի հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունն է։ Հայերը՝ բարի, պարզ մարդիկ, շատ սպասում են, թե վերջապես երբ Ռուսաստանը կօգնի իրենց», - հայտարարել էր Բորոդայը։

«Русская весна» պարբերականն անդրադարձել է թեմային՝ ներկայացնելով Բորոդայի վերոնշյալ գնահատականները, ինչպես նաև ռուս կամավորների՝ Արցախ մեկնելու ցանկությունների մասին:

Սակայն, մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՌԴ նախագահի, ինչը մեկ ամիս պահանջում էին ռուս փորձագետներն ու մեկնաբանները, Պուտինի կողմից եղավ «համարժեք» պատասխան, թե ՌԴ-ն կարող է ստանձնած պարտավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին, եթե պատերազմը անմիջականորեն ՀՀ սահմաններում լինի:

Իսկ ահա, Ալեքսանդր Բորոդայն իր հերթին շարունակում է, թե ՀՀ իշխանությունների որոշ քայլեր՝ «Ռուսաստանից անկախ էին», ու նա Նիկոլ Փաշինյանին անվանել է «արևմտամետ», ապա պարզաբանել, թե այս պայմաններում ռուս կամավորականները չեն կարող պաշտպանել Լեռնային Ղարաբաղը: «Քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, օրենքներ է ընդունում, օրերս վարձկաններին քրեական պատասխանատվության օրենք ընդունվեց, խնդրահարույց է այդ պայմաններում կռվել Լեռնային Ղարաբաղում», կարծիք է հայտնել է Դոնբասի կամավորականների միության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը:

Այնուամենայնիվ, նա մնում է այն կարծիքին, Արցախին պետք է օգնել, նախևառաջ այն պատճառով, որ դա բխում է ՌԴ շահերին: «Բայց չի հասունացել պահը: Երբ մենք զգանք, որ հասունացել է պահը՝ այդ ժամանակ էլ հրահանգ կլինի: Իսկ առայժմ ես կոչ եմ անում կամավորներին մնալ իրենց տեղերում, սպասել և պատրաստվել», նշել է Բորոդայը:

Այսպես կարմիր թելի նման մեկ ամիս շարունակ ռուսական մամուլը, ռուս փորձագետներն ու գործիչները շարունակում են քննարկել թեզը, թե՝ Հայաստանում «արևմտամետ իշխանությանը ինչու՞ պետք է Ռուսաստանն օգնի», սակայն միևնույն ժամանակ իրենք էլ հստակ արձանագրում են, որ Էրդողանի քայլն Արցախում Ռուսաստանի շահերին դեմ է, դա Հարավային Կովկասը «գրավելու» հայտ է, հետևաբար պետք է անպայման «տեղը դնել Էրդողանին», այլապես չպատասխանելու հետևանքները ծանր կլինեն հենց Ռուսաստանի համար: