Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով Արցախում մինչ օրս առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել
Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկզբից մինչ այս պահն Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, առնվազն 144-ը` վիրավորվել:
Այս մասին նոյեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Փաստահավաք առաքելության շրջանակում արձանագրել ենք` զոհված առնվազն 46 քաղաքացիական անձ, առնվազն 144 վիրավոր՝ քաղաքացիական անձանց շրջանում: Հարձակումների մի մասն իրականացվել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակ է, հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառվելու պարագայում: Մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակների կիրառման հետևանքով է եղել»,- ասաց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը հավելեց, որ զգալի վնասներ են հասցվել նաև քաղաքացիների անշարժ և շարժական գույքին, ինչպես նաև հասարակական և արտադրական ենթակառուցվածքներին:
«Ավելի քան 13 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել, ավելի քան 3 100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել, դրանց թվում` էլեկտրամատակարարման կայաններ, ցանցեր, ջրամատակարարման ու գազամատակարարման համապատասխան ենթակառուցվածքներ: Առնվազն 2 100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները, ինչը հերթական ապացույցն է, որ ադրբեջանական կողմը չի պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի կանոններն ու քաղաքական պայմանավորվածությունները:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ