<<Ինչու՞ են Ռուսաստանի հայերը քիչ գումար փոխանցել>>. Պարզաբանում է Մարիամ Հովսեփյանը
Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Մինչ բուն ասելիքս կկարդաք, ուզեմ եմ` իմանաք, որ միշտ էլ դեմ եմ եղել հայերի ներքին պառակտումներին և երբեք սփյուռքահայությանը չեմ բաժանել մասերի, երբեք ՉԵՄ արել քայլեր, ՉԵՄ խոսել ու գրել բաներ, որոնք կարող էին անգամ նեղ շրջանակում խմորումների առիթ դառնալ։ Բայց հիմա ստիպված եմ այս գրառումն անել․․․
Վերջին շրջանում շարունակաբար լսում ենք քննադատություններ` ուղղված Ռուսաստանի հայերին, մասնավորապես` մոսկվահայությանս մասին դժգոհությունների չհանդարտվող ալիք կա։ Հիմա փորձեմ հերթով պատասխանել առավել շատ հնչող դժգոհ հարցադրումներին․
Պատասխան՝ Ռուսաստանի հայերը գումար փոխանցելուց բացի իրենց վրա վերցրել են մի շարք կարևորագույն հարցերի պատասխանատվություն՝ ապահովվելով Արցախին և Հայաստանին այնպիսի կարևոր իրերով, որոնք ձեռք են բերվում խոշոր գումարներով։ Պարզապես հայրենակիցներս կարիք չեն տեսնում դրա մասին խոսելու, դա ցուցադրելու, գովազդելու (իհա՛րկե, կան նաև այդպիսինները, բայց նրանք շատ ավելի քիչ են, քան Եվրոպայում կամ Ամերիկայում)։ Այլ կերպ ասած ՝ մենք աշխատում ենք կոնկրետ արդյունք ունենալու և ոչ թե PR-վելու վրա: Տեղի՛ն է հիշեցնել նաև, որ բոլորովին վերջերս համավարակի հետևանքների պատճառով նույն մեր մոսկվայաբնակ հայրենակիցները ամսիներ շարունակ հյուրանոցներում պահեցին դժվարին իրավիճակում հայտնված մի քանի տասնյակ հայերի, ապահովվեցին նրանց նաև անվճար ինքնաթիռներ և՛ այլն, և՛ այլն։ Այդ ժամանակ մենք չլսեցինք գովեստի խոսքեր ամերիկահայության կամ Եվրոպայի հայության կողմից՝ ուղղված Ռուսաստանի իրենց հայրենակիցներին։ Հակառակը` վերջի տասնամյակում լսվում են միայն քննադատություններ։
Պատասխան` Նախ ասեմ, որ շատ ավելի դժվար է նստել տանը այս իրավիճակում, քան դուրս գալ փողոց, բայց հայրենակիցներս, ընդունելով այս երկրի օրենքները, ողջամտորեն իրենց զսպում են հերթական սադրանքներին չտրվելու համար։ Իսկ սադրանքների սպառնալիքներ կա՛ն, ընդամենը մի ակնարկ այդ առումով. հետաքրքիրն այն է , որ մե՛կ Ադրբեջանի դեսպանն է ուզում, որ հայերը ցույցեր կազմակերպեն Մոսկվայում, մե՛կ ՌԴ-ում ապրող ադրբեջանցիները, մե՛կ...դուք։ Խոսենք նաև այն մասին, թե ինչ նպատակ են հետապնդում ցույցերը։ Դրանց նպատակն է տեղի իշխանությունների և հեռուստաընկերությունների ուշադրությունը գրավել։ ՌԴ-ում չկա նման անհրաժեշուտթյուն, պատերազմական առաջին իսկ օրվանից խոսվում է և՛ հեռուստաեթերից, և՛ ներկա իշխանությունների կողմից, և՛ պաշտոնական տեքստերից զատ` նաև ընթանում են գործողություններ, որոնք հրապարակման ենթակա չեն։ Սա նույնպես հայկական մեծ համայնքի ջանքների շնորհիվ է։ Իսկ եթե այդ ամենով հանդերձ ունեք ավելի շատ սպասելիքներ ՌԴ-ից և անձամբ Պուտինից, որոնք չարդարացան, դիմեք ՀՀ կառավարությանը։ Եվ չե՛մ հասկանում՝ ինչպես կարելի է տարիներ շարունակ նստել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Բրազիլայում, Երևանում և այլն, ամենավատ ձևով "քլնգել" Պուտինին, տենչալ հեղափոխության Ռուսաստանում և հիմա Պուտինին վիրավորելով հենց նրան էլ դարձնել միակ հույս, իբր չի ուզում օգնել, որ ուզեր` 3 օրում պատերազմը կկանգնեցներ։ Մենք բոլորիդ պես և բոլորիցդ շատ ենք ուզում, որ կռիվը հնարավորինս շուտ ավարտվի, դրա համար միշտ խնդրում ու հորդորրում էինք չկազմակերպել Երևանում ցույցեր ՌԴ դեսպանատան դիմաց, չխառնվել Նավալնու գործերին Մոկսվայում և ամենաանհեթեթությունը՝ չպահանջել ռուսական ռամզաբազայի տարհանումը Հայաստանից։ Ինչևէ, հիմա ունենք ա՛յն, ինչ ունենք, և որոշ տեղերում մեր լեզուն կարճ է հենց ձեր այս վարքագծի պատճառով։ Բայց, փառք Աստծո, դա չխոչընդոտեց հայ-ռուսական հարաբերություններ կայուն մնալուն։
Վերջում ավելացնեմ, որ ինքս մշտապես կոչ եմ արել գումարները փոխանցել Համահայկական հիմնադրամին, այլ ոչ թե անհատական հաշվեհամարների, համաձայն եմ , որ կարող էր հավաքվել ավելի մեծ գումար, եթե ի սկզբանե փոխանցեին հիմանդրամին, այլ ոչ թե անհատներին՝ անձնական տնօրինման համար։ Այս մասին` հետո` ՀԱՂԹԱՆԱԿից հետո։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ