Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Մենք ունենք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան մեկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում,

Պատերազմ՝ սանձազերծված Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից,

Պատերազմ՝ նաեւ միջազգային ահաբեկչության դեմ:

 

Մեր քաջ զինվորականը եւ կամավորականը կռվում են անձնուրաց, առանց իրենց կյանքը խնայելու:

Կռվում են հանուն ազատության եւ արժանապատվության, հանուն Հայրենիքի:

Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների ու նրանց ընտանիքների առջեւ:

Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր որդեկորույս մայրերին ու հայրերին,

իրենց ամուսիններին կորցրած կանանց,

եղբայրներին կորցրած քույրերին,

թոռներին կորցրած տատիկներին ու պապիկներին...

Այս պատերազմում հաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը,

նշանակում է նաեւ ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն,

նշանակում է նաեւ պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի...

Շուրջ 30 տարի առաջ սկսված հայրենական պատերազմը շարունակվում է:

Ինձ հաճախ հարցրել են, թե ինչպե՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժված վերքերով, ավերված տնտեսությամբ ու գրեթե անզեն վիճակով 30 տարի առաջ հաղթել:

Գուցե ոմանց մեր հաղթանակը իսկապես անհնար էր թվում: Բայց ո՛չ մեզ:

30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսություն, ճանապարհներ, վառելիք, չունեինք բավարար քանակությամբ զենք:

Սակայն հաղթեցինք, որովհետեւ մենք ունեինք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը:

Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը:

Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը:

Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին՝

եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված,

հետեւե՛ք ժողովրդի օրինակին...

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի վրա հարձակված թշնամուց բացի մենք ունենք եւս մեկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամեն օր կյանքեր է խլում:

Ցավակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, հաղթանակը կախված է մեզնից՝

թե որքան միասնական եւ համախմբված, կազմակերպված եւ կարգապահ կլինենք...

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահության համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչեւ բուժքույր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնության վարորդ եւ տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Նրանք մեկ ուրիշ ճակատի առաջին գծում են...

Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում,

Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավության ու ջերմության, ձեր համախմբվածության ու կազմակերպվածության համար, ձեր օգնության համար:

Օգնություն, որ ցուցաբերում եք տարբեր ձեւերով ու միջոցներով:

Շարունակե՛ք Ձեր աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:

Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը եւ հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից եւ Հայաստանից։

Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը:

Կոչ եմ անում Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Մեր հույսը մենք ենք եւ մեր իրական բարեկամները:

Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին եւ մեր ողջ ժողովրդին»: