Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Հասարակություն

Ինչու՞ COVID-19-ի դեպքում պետք չէ բոլորին անխտիր հակաբիոտիկներ, ցինկ եւ արյունը հեղուկացնող դեղամիջոցներ նշանակել

Հայաստանում այսօր կորոնավիրուսով հիվանդները դեղամիջոցների նույն ցուցակով են մտնում դեղատներ` հակաբիոտիկներ (ընդ որում` հաճախ միանգամից մի քանի), ցինկ եւ արյունը հեղուկացնող միջոցներ: Իրականում հիվանդներից շատերն այս բոլոր դեղամիջոցների կարիքը չունեն: Եվ դրանց օգտագործումը ոչ միայն գումարի զուր վատնում է (օրինակ, միայն հակագոուլանտներն առնվազն 3000 դրամ արժեն), այլեւ` պոտենցիալ խնդիր հիվանդի եւ նրա շրջապատի համար. հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործումը, օրինակ, կարող է դրանց նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչն արդեն լուրջ գլոբալ խնդիր է դարձել:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության ազգային Ինստիտուտը օրերս ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հեռավար դասընթացներկազմակերպեց կորոնավիրուսային հիվանդության վարման ուղեցույցի վերաբերյալ, որտեղ տվյալները վերցված են եվրոպական և ամերիկյան ուղեցույցներից, ընդհուպ Ամերիկյան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ներկայացված ուղեցույցը՝ հոկտեմբերի 9-ով թարմացված։

Սակայն, դատելով նրանից, թե դեղամիջոցների ինչ ցուցակներով են նրանք մտնում դեղատուն, կարելի է եզրակացնել, որ COVID-19-ով հիվանդների բուժման մեջ ներգրավված ոչ բոլոր մասնագետներն են լսել այս դասընթացը:

Հակաբիոտիկների եւ կորոնավիրուսի մասին

Մասնագետի խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով տառապող հիվանդների մոտ երկրորդային մանրէային վարակներն այնքան էլ տարածված չեն. հոսպիտալացված հիվանդների միայն 3.5-8 տոկոսի մոտ է բակտերիալ/սնկային ինֆեկցիաներ գրանցվել, եւ միայն այդ հիվանդների համար է հակաբիոտիկների նշանակումը արդարացված:

Եթե ​​հիվանդի մոտ միայն կորոնավիրուսային վարակ է կասկածվում կամ նույնիսկ արդեն հաստատվել է, սակայն նրա վիճակը միջին ծանրության է եւ բակտերիալ վարակ չկա (ինչի մասին կարող են վկայել թարախային թացությունը, լեյկոցիտոզ> 10 × 10⁹/լ, նեյտրոֆիլոզ, 38⁰C-ից բարձր ջերմություն), նրանց հակաբիոտիկներ նշանակել խորհուրդ չի տրվում:

Չհոսպիտալացված հիվանդներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում այսպես կոչված առաջնային հակաբիոտիկներ նշանակել, բայց ոչ երբեք` ռեզեռվի հակաբիոտիկներ:

Հակաբիոտիկների բուժման տեւողությունը անհատական ​​է եւ կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում` հիվանդի տարիքից, քրոնիկ հիվանդությունների առկայությունից, իմունային համակարգի վիճակից, բարդությունների առկայությունից, հայտնաբերված պաթոգենի տեսակից եւ այլն: Անհայտ էթիոլոգիայի մեղմ հիվանդության դեպքում հակաբիոտիկներով բուժումը պետք է հնարավորինս կարճ լինի` միջինում 5-7 օր, ընդ որում, ցանկալի է նախապատվությունը տալ հաբերին: Ավելի բարդ դեպքերում բուժումը կարող է 10 օր տեւել:

Մասնագետի խոսքով` հակաբիոտիկների լայն եւ չարդարացված օգտագործումը խրախուսել չի կարելի, քանի որ դա կարող է այդ դեղերի նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչը կարող է լրացուցիչ մահվան պատճառ դառնալ` ինչպես COVID-19 համավարակի ժամանակ, այնպես էլ դրանից հետո:

ՀՇ-ի եւ կորոնավիրուսի մասին

COVID-19-ի միջին ծանրության ընթացքի դեպքում (թոքաբորբ առանց հիպօքսիայի) ռենտգենոգրաֆիան կամ համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կատարվում է հիվանդության սկզբում և ոչ շուտ, քան հակաբակտերիալ բուժումը սկսելուց 14 օր հետո: ԱՀԹ-ի ռադիոլոգիական փոփոխությունները անցնում են դանդաղ, թոքաբորբի դինամիկան գնահատելու համար կրկնակի ռադիոլոգիական հետազոտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում՝ ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:

Թոքերի ՀՇ համար ցուցումներն են

ա) թոքաբորբի ախտանիշների ակնհայտ առկայության դեպքում թոքերի ռենտգեն նկարում փոփոխությունների բացակայություն,

բ) թոքաբորբին ոչ բնորոշ փոփոխություններ թոքերի ռենտգեն նկարում,

գ) ռեցեդիվող կամ ձգձգվող թոքաբորբ, երբ թոքային հյուսվածքում ինֆիլտրատիվ փոփոխությունները շարունակվում են 1 ամսից ավել։

Այլ դեղամիջոցների եւ կորոնավիրուսի մասին

Մասնագետի խոսքով` չհոսպիտալացված կամ թթվածնային քաղց չունեցող հիվանդներին սպեցիֆիկ հակավիրուսային դեղեր, իմունոմոդուլյատորներ և դեքսամեթազոն խորհուրդ չի տրվում։

Հակամակարդիչներ նշանակում են հոսպիտալացված այն հիվանդներին, որոնք ունեն թրոմբագոյացման բարձր ռիսկ։
Ինչ վերաբերում է վիտամիններին եւ ցինկին, ապա չկան ապացուցված տվյալներ վիտամինների, ցինկի արդյունավետության վերաբերյալ։