Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Իրավիճակը սարսափելի է, ամեն օր մարտեր են ընթանում, հանգիստ չկա. Հայերի դեմ կռվող ահաբեկիչները բողոքում են

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին, հայտնել է ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը "Россия сегодня"-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

««Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի գործընկերներից»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2 հազարի։

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված ևս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք», - հայտնել էամերիկյան «The New Yourk Review» պարբերականի լրագորող Ցուրկովը:

Պարբերականի հրապարակած «Ռուսաստանի և Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկան Աբդել Բասիտը (նրանց անվտանգության համար հեղինակը փոխել է բոլոր կենդանի սիրիացիների անունները) պատմել է. «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են ընթանում:Հանգիստ չկա: Շատ տղամարդիկ կան, որոնք անհետ կորած են, և մենք չենք կարող գտնել նրանց», Ի՞նչը ստիպեց, որ Սիրիայի Հոմս գյուղից այս նախկին ապստամբը որոշի գրանցվել՝ պատերազմելու օտար երկրում: Նրա հայրը, որը դեռ Սիրիայում է, ստիպված է եղել մեծ վարկ վերցնել ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով, բայց «նրա աշխատավարձը չի բավականացնում «այն մարելու համար»: «Ես ստիպված գնացի: Իմ կամքին հակառակ», - ասել է նա:

Պարբերականի փոխանցմամբ՝ Աբդել Բասիթը սիրիացի հարյուրավոր մարտիկներից մեկն է, որոնց սեպտեմբերի սկզբից Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմելու համար:Սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի կեր:

Աբդել Բասիտի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված ևս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը ևս գործում է: Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ` Ադրբեջան։ Վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում» - գրել է ամերիկացի լրագրող Ցուրկովը»,-նշում է լրատվամիջոցը: