Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

«Միասնություն» շարժումը կոչ է անում նախագահներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին համախմբվել և քննարկել պատերազմի ելքը

«Միասնություն» շարժումը կոչ է անում Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին օր առաջ համախմբվել և քննարկել մեր երկրին պատուհասած պատերազմական իրավիճակի ելքը:

Երկրի համար օրհասական այս պահին անհրաժեշտ է մեկտեղել ուժերը, հանդես գալ միասնական առաջարկներով, փորձի փոխանակմամբ, օգտագործել աշխարհաքաղաքական կապերը և ռեսուրսները: Ունենք շուրջ 2000 զոհ, տարածքային կորուստներ, Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են, լուրջ վտանգի տակ է Արցախի և Հայաստանի անվտանգությունը. այս պայմաններում անթույլատրելի է ողջ ծանրությունը թողնել իշխանությունների ուսերին:  Պետք է համախմբվել և միասնաբար երկիրը հանել ստեղծված իրավիճակից:

Խիստ կարևորում և առանցքային նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ օպերատիվ գործողությունների կազմակերպումը և իրականացումը, քանի որ ահաբեկիչների լայնածավալ ներգարվվածությամբ իրականացվող այս պատերազմը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի համար և այս համատեքստում մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը հենց ՌԴ-ն է:

Հարկավոր է հասկանալ և ճիշտ գնահատել իրավիճակի լրջությունը: Այս պատերազմում որքան վտանգավոր է խուճապի տարածումը, նույնքան վտանգավոր է պաթոսի այսչափ բարձր մակարդակը, այնուհանդերձ պատերազմն ընթանում է. համոզված ենք` մենք և մեր տղաները հերոսաբար մարտնչելու ենք և վստահ ենք՝ ամեն գնով պահելու ենք Արցախը:

«Միասնություն» շարժում