Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԻնչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինԵս հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըՎճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանՄիանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ Հակոբյան
Հասարակություն

Տեղեկատվությունը համակարգված տալու եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղալու խնդիրը

Հանրության հետ աշխատանքը, նրանց տեղեկատվություն փոխանցելը շատ նուրբ աշխատանք է, ինչպես ասում են՝ ամեն մեկի խելքի բանը չէ։ Այդ է պատճառը, որ լավ հաղորդակցվողները քիչ են։ Հանրությանը տեղեկություն փոխանցելու համար նախ պետք է վստահություն վայելես, մարդկանց համակրանքին արժանանաս։ Հետո պետք է անկեղծ լինես, մի թեթեւ սուտը, սխալը, վրիպակը կարող է փչացնել քո ամբողջ աշխատանքը։ Տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դու մարդկանց «ընտելացնում ես» քեզ եւ ընդմիշտ դառնում պատասխանատու նրանց համար։

Քեզնով սկսվում եւ ավարտվում է մարդկանց օրը, քեզ հավատում են շատերը, նաեւ չարախոսում են շատերը, դու սխալվելու իրավունք չունես, դու ազդում ես մարդկանց հոգեբանության, հույզերի եւ գիտակցության վրա։ Մարդիկ լուրերի իսկությունը սկսում են չափել քեզանով, հայտնի խոսք կա չէ, որ եթե այդ մասին հայտնել են լրատվամիջոցները կամ իքս անձը, ուրեմն ճիշտ է։

 

Այս ամենը ավելի բարդ է պատերազմի ժամանակ, երբ բոլորը հուզված են, նյարդային, սպասողական։ Մի կողմից՝ էմոցիոնալ ֆոնը, մյուս կողմից՝ տեղեկատվության իսկությունը այն հաղորդողին դնում են վատ իրավիճակի մեջ։

 

Իսկ ինչպես հայտնել վատ լուրերը, իսկ ինչպես չտխրեցնել, չհիասթափեցնել մարդկանց։
Առաջին հերթին, հատկապես պատերազմի ժամանակ, տեղեկատվություն հաղորդողը պետք է լինի այնքան անկեղծ, որքան դա բխում է երկրի, պետության, հասարակության անվտանգության շահերից։ Չի կարելի վատ լուրերով ազդել բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության վրա։ Այսինքն՝ վերցնել եւ հայտնել ինչ կա չկա՝ ամենեւին ընդունելի չէ, քանի որ նախ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, երկրորդ՝ ռազմական գաղտնիքի խնդիր կա։

Երկրորդ, անհրաժեշտ չափով անկեղծությունը բնավ չի նշանակում, թե պետք է մարդկանց ստել, խաբել, մոլորության մեջ գցել։

Երկիրը փոքր է, տեղեկատվական աղբյուրները, այդ թվում՝ թշնամունը՝ բաց եւ բազմազան, հետեւաբար՝ չստանալով տեղեկատվություն ամբողջ ծավալով սպառողը այն կփնտրի բակում, հարեւանի տանը, թշնամական լրատվամիջոցներում։ Այնպես որ ինֆորմացիոն դաշտը փակելը եւս ծայրահեղ սխալ է։

Նույնքան սխալ է նաեւ ինֆորմացիան խեղաթյուրելը, մանիպուլացնելը, մարդկանց վստահությունը չարաշահելը, քանի որ ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա, ստի ոտքն էլ կարճ է։

Երրորդ՝ հանրությանը անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցողը պետք է հասկանա նաեւ, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի սպառիչ, հարցեր չառաջացնող, տարակարծության տեղ չթողնող, համակարգված, մյուս պաշտոնական աղբյուրներին չհակասող։ Ասվածի օրինակը այսօր առաջացած խառնաշփոթն էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստատուսի մեջ գրված Ստեփանակերտի վրա «Շուշիից գրոհող» թշնամու հրոսկախամբերի մասին, քանի որ մինչ այդ եւ այժմ էլ մեզ հայտնել են, որ Շուշին հայկական հսկողության տակ է։ Իսկ դրան հետեւեց նրա խոսնակի գրառումը՝ Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու մասին, որն ընդհանրապես սառը ցնցուղ էր։

 

Չորրորդ, բացի տեղեկությունից՝ մեր սիրելի նյուզմեյքերները մեզ կերակրում են նաեւ հույզերով, տրամադրություններով, նրանք մեզ «ստիպում են» հավատալ կամ չհավատալ, սիրել կամ ատել, ընդունել կամ մերժել։ Ինչքան էլ պաթոսը եւ էմոցիոնալ խոսքը այսօր պահանջարկ ունենա, ամեն դեպքում դրա պտուղները եւս քաղել է պետք, հետեւաբար՝ զսպվածությունը եւ ռացիոնալությունը երիցս գերադասելի է էմոցիաների ավելցուկից։

Հինգերորդ՝ պատերազմի ժամանակ խոստումներ տալը, կանխատեսումներ անելը անշնորհակալ եւ անպտուղ գործ է, հետն էլ՝ վտանգավոր, սա վերաբերում է Շուշիի համար մարտը այսօր ավարտելու կանխատեսմանը։ Պատկերացնում եք՝ եթե հանկարծ չավարտվի՝ ինչքան մարդիկ կհիասթափվեն, կտխրեն, հոգեկան տառապանքներ կունենան։

Ինչ վերաբերում է տեղեկատվություն փոխանցողի՝ նաեւ տրամադրություն, զգացմունքներ փոխանցելուն, ասվածի լավագույն ապացույցը լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքն է։ Մարդկանց մեջ այժմ զգացմունքների տարափ է, փնտրում են հարմար սուբյեկտներ դրանք արտահայտելու համար՝ հայհոյելու, անիծելու, ատելու։

Հետեւաբար՝ հանրության մոտ վստահություն վայելող անձինք չպետք է չարաշահեն այս հոգեվիճակը։ Անընդհատ հանրությանը ատելությամբ կերակրելը, հրամցնելը, թե մեր բանակի նկատմամբ ներսում կա թշնամական դիվերսիա, թե կան դավաճան հրամանատարներ, թշնամուն սպասարկող լրատվամիջոցներ, ոչ միայն տվյալ սուբյեկտների դեմ է ուղղվում, այլեւ այն հրամցնողին եւ կարող է հակառակ էֆֆեկտ ունենալ։ Հիմա կարծես նորաձեւ է դարձել իբրեւ քավության նոխազ լրատվամիջոցներին հայհոյելը, մեր հանրությանը այնքան են կերակրել չորրորդ իշխանության մասին բացասական կարծիքներով, որ անգամ պաշտոնական հաղորդագրությունների տակ ընթերցողները ամենավերջին հայհոյանքներն եւ վիրավորանքներն են զետեղում՝ «դավաճան շներ, սատկելու եք, Ալիեւի ծառաներ» եւ այլն։ Այստեղ է, որ հասկանում ես՝ մարդիկ մեղավոր չեն, նրանց ականջները անընդհատ լցրել են մեդիայի մասին «վատ պատումներով», իսկ քանի որ այժմ հերոսներ եւ հատկապես հակահերոսներ փնտրելու շրջան է, ավելի հարմար սուբյեկտ չկա։ Մեկը պետք է լինի, որի վրա հանրությունը թափի իր զայրութը, ատելությունը։

Զգացմունքների ավելցուկը վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Հասարակությունը սիրում է կուռքեր ստեղծել, երկրպագել նրանց, բայց չպետք է մոռանալ, որ հերոսից հակահերոս դարձնելը կես քայլ է։ Ասվածի վկայությունը այն հիացմունքն է, որ տիրում է համացանցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյաի նկատմամբ, քանի որ նա ստանձնել է Շուշիի պաշտպանությունը եւ ղեկավարության գնահատմամբ՝ լավագույնս իրականացնում է իր առաքելությունը։

Մի դրվագ, մի դրվատանք բավարար է, որ հասարակությունը արագ մոռանա Օհանյանի հասցեին նախկինում հնչեցրած մեղադրանքները, ամբաստանյալի կարգավիճակը, չփարատված կասկածները նրա ղեկավարության տարիներին բանակում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես այդ ժամանակ էին մոռացել Սեյրան Օհանյան անձին եւ զինվորականին, նրա կատարած բոլոր սխրանքները եւ համընդհանուր մերժում էին, այնպես էլ այժմ են մոռացել նախկին հակակրանքները։

Այնպես որ, զգույշ եղեք մարդկանց հետ խոսելիս, մտածեք, թե ինչ տեղեկատվություն, հույզեր, տրամադրություններ, հոգեվիճակ եք նրանց փոխանցում, դա կարող ա բումերանգի էֆեկտ ունենալ։