WarGonzo-ն նոր տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից
Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական տեսանյութն է հրապարակել Լեռնային Ղարաբաղից:
Տեսանյութի սկզբում լրագրողը ցուցադրում է Շուշին ու դրա շրջակայքը հեռվից:
«Սա Շուշին է և առաջնագիծը ներկա պահին»,-սկսել է լրագրողը:
«Քաղաքի մեծ մասը իսկապես ղեկավարում են Ադրբեջանի զինված ուժերը: Այստեղ, վերջին հարձակմանը, ինչպես ասում են տղաները, նետվել են մեկ բրիգադի չափով մարդիկ: Սակայն կարևոր է հասկանալ, որ Արցախի ռազմական ստորաբաժանումների մի մասը նույնպես գտնվում է Շուշիի տարբեր հատվածներում: Այստեղից խաչ է երևում, որի տակ տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ավելի քան 100 մարտիկներ: Աջ ձեռքիս ուղղությամբ երևում է բանտը, դա ամրոցի մի մաս է, որտեղ նույնպես գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը»,-բացատրել է Պեգովը:
Նա նշել է նաև, որ քաղաքը ծանր հրետանային հարվածներ է ստացել, վնասվել են գազի ենթակառուցվածքները:
«Բոլորը լուրեր են սպասում Գորիսից, որին արդեն մոտեցել է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը: Ամենայն հավանականությամբ այն պետք է հասնի առնվազն մինչև Շուշի, այստեղ դիրքեր ստեղծի, որոնք պետք է ապահովեն հրադադարի ռեժիմը: Այժմ կարող եմ հաստատել, որ տարածքում լռություն է, այստեղ գալու ընթացքում որևէ կրակոց չեմ լսել: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ կան մարդիկ, որոնք չեն լքել քաղաքը, գտնվում են Շուշիի տարբեր թաղամասերում»,-եզրափակել է իր խոսքը ռուս լրագրողը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերե:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ