Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնած դավաճան, որը դեռ խաղաղ հեռանալու շանս ունի. Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ

Արդեն 45 օր է Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր:
45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի և Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված, իսկ Ազգային Ժողովում հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական խշծանությունների ոչ համարժեք գործողությունների մասին:

Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը:
Արցախի «Արդարություն». Կուսակցությունը փաստում է, որ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, մարդկային, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ:

Նիկոլ փաշինյանը 2,5 տարի փակուղի մտցրեց բանակցությունները՝ հակասական հայտարարություններով կաթվածահար անելով գործընթացը՝ (Արցախը Հայաստան է և վերջ, լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանին, ինչ պետք է այն էլ բանակցում ենք և այլն);

2,5 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը և իր վարչակազմը վարկաբեկեց անվանի գեներալների, թիրախավորեցին ազգային արժեքները, եկեղեցին, հայոց լեզուն և պատմությունը, ռազմահայրենասիրական դաստիրակությունը:

Պատերազմի 45 օրերի ընթացքում հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին՝ բազմաթիվ զոհերից ու Արցախի մեծ մասի կորստից հետո ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ ընդորում դա արեց ժողովրդից գաղտնի, թեպետ խոստացել էր, որ հիմնախնդրի ցանկացած ընդունելի լուծում կքննարկի ժողովրդի հետ՝ Հանրապետության հրապարակում:

Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, բացարձակապես կտրված լինելով իրականությունից, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախ նախկին իշխանությունների, ապա բանակի ու ժողովրդի վրա՝ զուգահեռաբար քաղաքացիական բախումներ հրահրող հայտարարություններ անելով:
Մեր կուսակցությունը համոզված է, որ անկախ մեղավորներ փնտրելու ջանքերից, Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնաց դավաճան, որը դեռ խաղաղ հեռանալու շանս ունի:

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ.

օրհասական այս պահին Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ Հայաստանում գործունեություն ծավալող այն քաղաքական ուժերին, որոնք անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում են ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը:

Արցախի «Արդարություն» կուսակցություն