Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

«Իմ քայլը» դեռ տաք է, «Իմ քայլում» դեռ չեն հասկանում

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին 100 տարում հազիվ էինք դուրս եկել զոհի կարգավիճակից։ Հազիվ էինք սովորել լինել հաղթանակած ազգի զավակներ։ Սփյուռքահայերը, գալով հայրենիք, հպարտանում էին, թե գնում են երկու հայկական պետություններ այցի։

Հիմա բոլորը նվաստացած են։ Կորցրել են իրենց արժանապատվությունը։

Ռուսաստանահայերը, որ լինելով մեծաքանակ ու ազդեցիկ, օգնելով ու ներդրումներ անելով Հայաստանում և Արցախում, այսօր գետինն են մտնում, տեսնելով հրճվող ադրբեջանցիներին, և հազիվ են զսպում, որ չսկսեն ազգամիջյան պատերազմ Մոսկվայում։

 

Ամերիկահայերը, որ ունենալով սեփական լոբին, սենատորերին ու կոնգրեսականներին, այսօր շվարած մնացել են, գետինն են մտնում, տեսնելով հրճվող թուրքերին, հազիվ են զսպում, որ չսկսեն բախումներ Վաշինգտոնում։

Ֆրանսահայերը, որ ամեն ինչ արեցին ու քաղաք առ քաղաք ճանաչել էին տալիս Արցախի անկախությունը, հիմա չգիտեն ինչ պատասխանեն իրենց ֆրանսիացի ընկերներին։

Արցախցիները, որոնք այսօր հայրենազրկվել են, ընտանիքներ, որոնք չունեն ամուսին, ապագա ու երեխաներով հանդերձ հայտնվել են դրսում, նրանք նվաստացած են։

Հայաստանի հայերը, որոնք հավատացել են քո Արծրունի ամեն մի ստին, ովքեր ամեն օր հավատում էին, որ հաղթելու են ու հիմա իրենց ասել ես, որ եղել են վախկոտ ու պատերազմից թռած։

«Իմ քայլը» դեռ տաք է։ «Իմ քայլում» դեռ չեն հասկանում։ Այն, ինչ արեց Նիկոլը ու այն, ինչ անում են իրենք՝ հայ ժողովրդի պատմության մեջ դեռ ոչ մի քաղաքական ուժ չի արել։ Ու կգա ժամանակը, իսկ այն մոտ է, որ «Իմ քայլը» պատասխան կտա այս համազգային նվաստացման համար։

Որովհետև հնարավոր չի լինի խաբել, ֆեյքերով շեղել, բանսարկել։ Որովհետև մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի։ Այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան։

Չե՛ն մարսելու։

Ու սա ես չեմ ասում։ Արդեն կան հազարավոր ասողներ՝ ավելի զայրացած, ավելի նսեմացած ու հաշվեհարդար անելու պատրաստ արժանապատիվ հայեր»