Խմբակցությունից դուրս գա՞լն է առաջնահերթ, թե՞ արցախցիների հարցերի լուծումները գտնելը․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ուշ գիշերին գնացել են Վարդան Աթաբեկյանի տուն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունից դուրս է գալիս, և իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր։
«Չեմ խոսել նրանցից ոչ մեկի, որ հասկանամ՝ նպատակը ո՞րն էր գնալու, միգուցե որպես խմբակցության քարտուղար է գնացել, որպեսզի հասկանա՝ պատճառն ինչն է, կամ այլ պատճառ կա։ Եթե գնացել են հաշիվ պահանջելու՝ շատ տգեղ երևույթ է, եթե գնացել են խմբակցությունից դուրս գալու պատճառները հասկանալ, ապա սա նորմալ է, դրա համար էլ ես ենթադրություններով չեմ խոսելու, պիտի հասկանամ՝ պատճառը որն է, իսկ ես չեմ ուզում հիմա ժամանակ տրամադրել մի բանին, որովհետև երկրում կան լուրջ խնդիրներ, որոնցով ես զբաղվում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակում իր՝ խմբակցությունից դուրս գալու հիմքեր տեսնո՞ւմ է, իշխող ուժի պատգամավորն ասաց․
«Հիմք, իհարկե, կա։ Հիմքը հայտնի փաստաթուղթն ու երևույթն է, բայց ես ուզում եմ հասկանալ՝ շարունակելո՞ւ եմ ծառայել պետությանն ու պետության խնդիրներին, թե՞ ոչ։ Իհարկե, խմբակցությունից դուրս գալ կամ չգալը չի փոխի այդ երևույթը, բայց հիմա դա՞ է առաջնահերթ խնդիրը, թե՞ շարունակել ստեղծված իրավիճակում արցախցիների տեղափոխման, տեղավորման և մնացյալ հարցերի լուծումները գտնել»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ