Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու.Միքայել Մինասյան
Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։
Այս տարբերակում.
-Ոչ մի բառ, ոչ մի կետ չկա Շուշիի մասին։
-Չկա Մեղրին թշնամու դիմաց բացելու, Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման կետ։
-Լաչինի միջանցքի հայկական հատվածը ոչ թե 5 այլ, 10 կմ էր մնալու։ Սրա կարևորության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։
-Չկա ձևակերպում այն մասին, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հայկական տիրույթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը։ Խաղաղապահ զորքերը տեղակայլվելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին։
Հ.Գ. Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։
Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։
Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ։





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ