Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ձյունը գալուց հետո մեր երեխաները ցրտից են մահանալու. Անհետ կորած զինծառայողի հայրը չկարողացավ զսպել հուզմունքը

Այս պահին ՊՆ-ի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր խնդրում են, պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց երեխաներին հայտնաբերելու համար. «Լիքը երեխաներ կան, ովքեր տարբեր տեղեր թաքնված են: Այսօր ամեն վայրկյան սպասում են, որ իրենց օգնեն, բայց որևէ բան չի արվում: Այսքան ժամանակ մենք որևէ լրատվամիջոց չենք հրավիրել, ասել ենք, որ սա մեր դարդն է, սակայն սելը տեղից չի շարժվել: Մի օր մի ծնողի չեն ասել, որ գտել են իր երեխային՝ վիրավոր, զոհված, կամ ողջ»,-ասաց ծնողներից մեկը:

Նա նշեց, որ պատաստ են սեփական միջոցներով, ավտոմեքենաներով գնալ դիակների հայտնաբերման աշխատանքներին մասնակցեն. «Մենք հասկանում ենք, որ ռեսուրսները քիչ են: Բայց մենք պատրաստ ենք գնալ դիակ հավաքել, մենակ թե մեկին կարողանամ գտնել: Ամեն օր էսօր-վաղն են անում»:

Մեկ այլ ծնող ասաց, որ ինչ-որ տեղեր թաքնված երեխաներ կան, որոնց պետք է փրկել. «Ինձ իմ երեխան է հետաքրքրում, երկու անգամ ավտոմատ կրակած, գիտեմ, թե ինչ հրաման է եղել, ինչ ձևով են երեխեքին տարել տվյալ տեղը, բայց անուններ չեմ կարող ասել: Կարող ա հույս կա, որ երեխաները կենդանի են: Ձյունը, որ եկավ, երեխեքը սովից են մահանալու, ցրտից են մահանալու, այսպես հնարավոր չէ, անընդհատ խաբում են մեզ»,-հուզված հայտարարեց հայրը: