Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն են տվել դադարեցնելու արյունահեղությունը և խուսափելու նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Նշվել է, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում կայունացել է: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են մարդասիրական հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ փախստականների վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության համար բնականոն կյանքի պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը և քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի պահպանումը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոն ստեղծելու մասին: Բացի այդ, զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ հարցերի, այդ թվում ՝ համատեղ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ