Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել․ Ջաբրայիլ, Ֆիզուլի, Կուբաթլու չեն կարող դեռ մտնել

«Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել։ Որոնողական գործողություններ են կատարվում, պարեբերաբար տվյալներ են ուղարկվում Կարմիր խաչ, Ռուսաստանի  խաղաղապահ ստորաբաժանումներ»,- լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է դարձել անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այն վայրերում, որոնք թշնամու վերահսկողության ներքո են, քանի որ մեծ մասամբ փնտրվող զինծառայողները Հադրութից և Ջաբրայիլից են, Վ.Ոսկանյանը պատասխանեց. «Ոչ միայն այդ հատվածներում են, մեկ ստորաբաժանում կա Մարտունիի ուղղությամբ, որը խոշոր խնդիրներից է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստակամ են: Մենք հիմա սպասում ենք հակառակորդ կողմից պատասխան:

Այս պահի դրությամբ այդ տարածքները մեզ համար անհասանելի են, Հայաստանի զորքերի համար անհասանելի են: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել, հիմա բանակցում է Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որ նաև մենք պատրաստակամություն ենք հայտնել, անձամբ ես ինքս պատրաստ եմ մտնել այդ տարածքը, եթե հակառակորդը թույլ տա, հասնենք Ջաբրայիլ:

Այն տարածքները, որոնք մեզ համար անհասանելի են, այս պահի դրությամբ մենք ի վիճակի չենք մտնել, հանձինս Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կուբաթլուի:  Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են, որ միջանկյալ հատվածներում միգուցե կարողանանք հետները մտնել, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ողջ անձինք ունենանք անտառներում, նույնիսկ այն տարբերակները, որոնք հավանական չեն, մենք աշխատում ենք այդ տարբերակների վրա»։