Դավիթ Տոնոյանը ազատվելու է աշխատանքից․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ազատվելու է աշխատանքից: Նշենք, որ Դավիթ Տոնոյանի նկատմամբ դժգոհություն է առաջացել նաև իշխանական խմբակցության ներսում:
Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։ Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի՝ ՊՆ-ն նշել էր՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարական տվեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, նախորդ օրը՝ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը, նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը։ Հրաժարականներ են ներկայացրել շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը, Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ