Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից ստեղծված և քաղաքացիներից գողացված փողերով ֆինանսովորված Ֆեյքային Հայաստանի ավարտին մնացել են հաշված օրեր

 
 
Սիրելի Հայրենակիցներ
Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից ստեղծված և քաղաքացիներից գողացված փողերով ֆինանսովորված Ֆեյքային Հայաստանի ավարտին մնացել են հաշված օրեր: Բոլոր նրանք, ովքեր վերջին երկուսուկես տարիների ընթացքում իշխանության հայտնի անձանց ուղիղ հրահանգով, ֆեյքային հարձակումների միջոցով վարկաբեկել, նվաստացրել, անպատվել և հետապնդել են ընդդիմախոսներին կրելու են իրենց արժանի պատիժը` իրավական և բարոյական հարթություններում: Միամիտ չլինեք` ենթադրելով, որ թաքնվելով տարբեր տեսակի նկուղներում և գաղտնիացնող տեխնիկական համակարգերի հետևում Ձեզ կհաջողվի խուսափել պատասխանատվությունից: Ձեր գործունեության ամբողջ ընթացքում ձեր արարքները արձանագրված և փաստագրված են, ինչպես նաև հավաքագրված և պահպանված են տվյալներ ձեր իսկ տեղակայման վայրերից` ինտերնետի տռաֆիկի ծավալների ուսումնասիրության, սարքավորումների և այլ տեխնիկական տվյալներ: Բոլորիդ գտնելը հեշտ է լինելու:
Բացի այդ, իշխանական ֆեյքերի տարբեր խմբերում ներգրավված առանձին անհատներ համագործակցել են ֆեյքաբուծարանների հետ` ծայրահեղ կարիքից դրդված կամ մոլորության մեջ գտնվելով: Նրանցից շատերը միաժամանակ գիտակցել են պատասխանատվության անխուսափելիությունը և ստեղծված իրավիճակում մեղքը մեղմելու նպատակով արդեն իսկ տրամադրել են տվյալներ` ներգրավված մարդկանց, նրանց ղեկավարների, հրահանգավորման ձևերի և բանաձևերի հետ կապված, որոնք լիարժեք բացահայտում են ստի ու կեղծիքի կայսրությունը, որ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատարների ուղիղ հրահանգով և մասնակցությամբ և ֆինանսավորվել է հարկատուների միջոցների և իշխանամետ օլիգարխների կոռուպցիոն եկամուտների հաշվին:
Մեր հայրենակիցներից գողացվել են փողեր, որոնք ծախսվել են այլակարծության ճնշման, ժողովրդի լայն զանգվածներին վախեցնելու, մոլորեցնելու և մանիպուլացնելու վրա, ինչպես անցած երկուսուկես տարիների ընթացքում, այնպես էլ պատերազմի օրերին: Մեր հայրենակիցներից ֆեյք իրականության միջոցով գողացվել է ներկան և ապագան: Սկսած Դեմրճյան փողոցի վրա գտնվող պանելային շենքում տեղակայված և “ռուպռ բռնողի” ու իր զուգընկերոջ՝ Նիկոլի «վարորդի» կողմից տնօրինվող ֆեյքաբուծարանից, Օրբելի փողոցում գտնվող հայտնի Հովիկի ֆեյքերի ՊՈԱԿ-ով, Արշակունյաց 2 հասցեում գտնվող շենքում, տխրահռչակ Նիկոլի սպասարկու անհայրենիք եղբայրների հոր առանձնատան առաջին հարկով, հանրությանը շատ հայտնի օլիգարխների կողմից ֆինանսավորվող և իմ քայլի բարձրաստիճան միջոցով կառավարվող, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և նրա գործակալ Տարոն Չախոյանի, ինչպես նաև մի շարք այլ ֆեյքերի ֆերմաների տեղերը (այդ թվում նախկին) և տերերը հայտնի են անուն առ անուն:
Կոչ եմ անում ձեզ, և ուշադրությունն եմ հրավիրում ձեր հարազատների և ծնողների, որ հորդորեն ձեզ այսօր մինչև ժամը 23:00-ն դադարեցնել ձեր կողմից իրականացվող ապազգային և հակապետական գործողությունը, հակառակ դեպքում պատասխանատվությունը լինելու է շատ խիստ և պատիժը անխուսափելի։
Հարգելի Հայրենակիցներ, ես որպես առաջնագծում վիրավորված տղա, ականատես եմ լինում զոհված և վիրավոր տղեքի հասցեին ուղղված սպառնալիքների, պիղծ բառերի և վիրավորանքների։ Ես պայքարելու եմ զոհված տղերքի մայրերի ազատ խոսքի և պահանջի համար։ Այսօր 22։30 շատ կարևոր փաստեր կներկայացնեմ, շատ կարևոր հիմնավորումներ և բոլորիդ կոչ եմ անում աջակցել ինձ,որ սկսենք մեր մեծ պայքարը ընդդեմ մեր փողերով մեզ կեղծ էջերով անտպատվողների։
Հ.Գ Սիրելի Հայրենակիցներ, վաղը 12։00 Կլինեմ Օրբելի փողոցի վրա, ֆեյքերի ֆաբրիկայի դիմաց և խնդրում եմ բոլորիդ միանալ ինձ, ով զոհվածի ծնողի, պիղծ բառերա գրում պիտի պատասխան տա։