Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Հայրենի հողի «օրթաղ» զավթումը պատերազմի հայտարարություն է. Խաղաղ ու դաժան վրեժի ընտրությունը

«Սահմանը ադրբեջանցին է գծում Ռուսաստանի ներկայացուցչի հետ` GPS-ը վերցրած։ Մեր կողմից ներկայացուցիչ չկա։ Մի հատ գնդի հրամանատար է, էն էլ խեղճը ինչ անի։ 10 հոգով գլխին կանգնած են։ Իրենց գծած սահմանն է։ Սա է ու վերջ։ Դավայ` դու` հետ, ինքն` առաջ», Սպուտնիկ Արմենիային ասել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանը։ Սահմանագծման մասին տեղեկությունը գյուղի բնակիչներն իմացել են այն ժամանակ, երբ գյուղ են եկել սահման գծողները:

«Ներկա պահին ես ձեզ հետ խոսում եմ, 200 մետր այն կողմ թուրքը ինձ է նայում։ Մի մետր էլ որ առաջ են գալիս, օգուտ են համարում։ Իսկ մերոնք ականջները կախ` նախագահով, վարչապետով` Հայաստանից մինչև Ղարաբաղ, մինչև վերջին գյուղապետը կաշիներն են փրկում», ասել է գյուղի բնակիչը:

Ռուս եւ ադրբեջանցի սահմանազատողների նման անակնկալ այցերը տեղի են ունենում բազմաթիվ բնակավայրերում, մարդկանց վերջին պահին են հայտնում ու կարճ ժամանակ տալիս տեղահանվելու համար:

Արցախի ՊԲ-ն արձագանքել է այս տեղեկություններին, հայտնելով, որ Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. «Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»:

Մինչ «մերոնք ականջները կախ` նախագահով, վարչապետով` Հայաստանից մինչև Ղարաբաղ, մինչև վերջին գյուղապետը կաշիներն են փրկում», սահմանազատման գործընթացը խնդիրներ է ստեղծում ոչ միայն շփման գծին մոտ, այլեւ ավելի խորքում գտնվող բնակավայրերում: Շատ բնակավայրեր, օրինակ Կարմիր Շուկա, Թաղավարդ, մինչ օրս տեղահանված բնակիչները չեն վերադարձել, քանի որ շփման գիծը, որտեղ կանգնեցվել են ռազմական գործողությունները, անցնում է միանգամից այս բնակավայրերի կողքով եւ միջով:

Բացի այդ, շփման գիծը տարբեր բնակավայրերի կողքով կամ միջով փաստացի ձգվում է հարավից հյուսիս, որը խնդիր է առաջացնում տեղահանվածների վերադարձի հարցում: Այսինքն, նույնիսկ հայկական կողմում մնացած բնակավայրերում է դա խնդիր, իսկ ինչ է լինելու շփման գծից այն կողմ մնացած նախկին ԼՂԻՄ բնակավայրերի հետ: Եթե այդտեղ բնակիչներ չեն վերադառնում, այդ պարագայում եռակողմ հայտարարությունը դառնում է միակողմանի, եւ ռուսներն ու ադրբեջանցիները կարող են կամայական որոշումներ կայացնել հայկական կողմի անգործության պայմաններում:

Շատերն են ուշադրություն դարձրել այս հանգամանքին, թե ինչպես է անցնում շփման գիծը: Ըստ էության, ռուսական զորակազմի խնդիրը հայերի իրավունքների ու տարածքների պաշտպանությունը չէ, ինչի վրա երեւի հույս են դրել «իրենց կաշիները փրկող Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարները»: Ռուսաստանը լուծում է իր խնդիրը, որի համար պետք է նվազագույն քանակի հայ բնակչություն: Ընդ որում, եթե Հայաստանում հույս ունեն, որ այդ բնակչությանը պատանդ թողնելով կազատեն իրենց գլուխները, չարաչար սխալվում են: Նույնը վերաբերում է Բաքվին, այստեղ կարծես դեռ լիովին չեն գիտակցել, թե ինչ է իրենց արժենալու Ղարաբաղի հողերը զավթելը: Երեւում է լավ չեն գիտակցել նաեւ Մոսկվայում, օղակի մեջ առնելով Ղարաբաղից մնացած տարածքը:

Պատերազմի սպառնալիքը ոչ միայն չի վերացել, այլեւ ավելի առարկայական է դառնում մի շարք հանգամանքների բերումով, իսկ հայրենի հողի վրա աչք դնողներից վրեժը դաժան է լինելու: Ընդ որում, նույնիսկ զինադադարի պայմաններում ղարաբաղցիները պահպանում են խաղաղ ու առավել դաժան վրեժի մի հնարավորություն:

Ավելին