Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Քաղաքականություն

Սորոսական աղբյուրներից սնվող լրատվական աղբյուրները ոչ միայն խալխլում են մեր պետականությունը, այլ հասարակությանը ուզում են շեղեն իրական խնդիրներից

Alla Sargsyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ինչպես գիտենք բոլորս Հայաստանում բավական շատ են արևմտյան աղբյուրներից սնվող լրատվական ծառայությունները, որոնք ոչ թե այնքան ամրապնդում են մեր պետականայությունը, այլ հակառակը խալխլում են դրանք։ Այդ լրատվականներին կարելի անվերջ թվարկել և դրանցից շատերին ինքներդ էլ լավ ծանոթ եք, բայց դրանց շարքից առանձնահատուկներից մեկը հանդիսանում է՝ fip.am-ը, որի մասին հնարավոր է նաև լսած չլինեք, չնայած պարբերաբար տեղադրում են լրատվական «սենսացիոն» վերնագրերով նյութեր, որպեսզի հրավիրեն մարդկանց ուշադրությունը իրենց վրա։
Բայց ինչ է անհրաժետ անել, որպեսզի լիակատար պատկերացում ունենանք fip.am-ի մասին։ Բացում ենք կայքը, մտնում ենք մեր մասին բաժին և տեսնում, որ այս հարթակը ստեղծվել է «Իրազեկ քաղաքացիական միավորում» հասարակական կազմակերպությունը՝ «Բաց հասարակությունների հիմնադրամ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ։ Երկու սորոսական կազմակերպություններ, որոնք հիմնովին քայքայեցին մեր պետության հիմքերը, ներմուծելով այնպիսի այլասեռական գաղափարախոսություններ, որոնք մեր ավանդական հասարակության արժեքներին դեմ են։
Իր իսկ առջև դրված նպատակները այս լրատվական հարթակը ծառայեցնում է հասարակության մեջ ապատեղեկատվություն տարածելուն, քանի որ ինչ սպասես արևմտյան փողերից սնվող և վաճառված լրատվականներից։ Չէ որ իրենց համար կարևորը կապիտալի արժեքն է, ոչ թե մարդկային, պետական կամ էլ հայրենասիրական։
Վերջին հոդվածում, այս հարթակը անդրադարձել է՝ Գ․ Ծառուկյանի «Պրեսսինգ» հաղորդաշարին տրված հարցազրույցին և ներկայացրել այնպիսի դրույթներ և փաստարկներ, իբր դրանք նորություն են։ Բոլորս էլ լավ հիշում ենք, թե ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել 2015 թվականին, որ ակնհայտ քաղաքական ճնշումներ և հետապնդումներ էին տեղի ունենում ԲՀԿ ներկայացուցիչների և նախագահի նկատմամբ և մեկ գիշերվա մեջ ԲՀԿ ավելի քան 700 կառկառուն ներկայացուցիչներ ձերբակալվեցին և այս քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ ոչ մի քաղաքական ուժ չխոսաց, այդ թվում ներկայիս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։
Իսկ անդրադառնալով տնտեսական թեմաներին, ավելի լավ կլիներ շեշտադրում կատարեիք, թե ինչո՞ւ 2018 թվականից հետո Հայաստանում տեղի չունեցավ «Տնտեսական հեղափոխություն», որի մասին այդքան բարձրաձայնում էին ձեր սիրած իշխանությունները, թե չէ, եթե Ծառուկյանի գլխավորությամբ ինչ որ գործարան էլ չի բացվել, ապա վստահ եմ, որ դեռևս բազում այլ նախաձեռնություններով հանդես կգա Գ․ Ծառուկյանը, քանի որ դրանցով հանդես է եկել ինչպես նախկինում, այնպես էլ հանդես կգա ապագայում։ Քանի որ իրական հայրնենասեր մարդը միշտ էլ մտածում է նախ և առաջ իր ազգի բարեկեցության մասին և դա բազմիցս Ծառուկյանը ապացուցել է, հնարավորություն տալով մարդկանց աշխատել և ապրել իրենց հայրենիքում։ Եվ բացի այդ, եկեք չմոռանանք, որ ներկա իշխանություններն էլ ամեն հնարավոր արհեստական խոչընդոտները ստեղծեցին, որ ձեր իսկ նշված գործարանները չբացվեն և չաշխատեն։
Իսկ ձեր նման արևմտյան աղբյուրներից սնվող լրատվականին խորհուրդ կտայի զբաղվեին այլ թեմաների քննարկմամբ, առավել ևս այնքան թեմաներ կան, որ ասելու չէ։ Եթե այդքան ազատ եք գործում, բացահայտեք և հանրությանը ներկայացրեք այն իրական պատճառները, թե ինչու հայկական իշխանությունները պատերազմի ընթացքում սխալ որոշումներ էին ընդունում մեկը մյուսի ետևից։