Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Հայ-ռուս-ադրբեջանական հայտարարությունը արժեք չունի․ Հաջորդ իսկ օրվանից այն խախտվել է

Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ըստ էության, նոյեմբերի 10-ի հայ-ռուս-ադրբեջանական կողմերի հայտարարությունը արժեք չունի։ Հաջորդ իսկ օրվանից՝ նոյեմբերի 11-ից խախտվել է դրա 6-րդ կետը, որով երաշխիքներ են տրվում «…Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով» ապահովելու համար։ Հաջորդ օրվանից սկսած մինչև առավելագույնը՝ նոյեմբերի 17-ը նշված ճանապարհից գերեվարվել են նվազագույնը 10 ՀՀ և ԱՀ քաղաքացի։ Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, այլ առաջացել են հայկական Բերդաշեն գյուղի վրա և բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն պաշտպանություն կազմակերպել։ Դա հայտարարության առաջին կետի խախտում է ենթադրում։ Նոյեմբերի 23-ի դրությամբ ադրբեջանական կողմը դեռ հրապարակում է հայ գերիների ծաղրի ու նվաստացման տեսանյութեր, այնինչ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր «… ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

Ադրբեջանական կողմի վերոնշյալ խախտումները արձանագրելուց հետո դեռ խոսք է գնում հայկական կողմի պայմանավորվածությունների անվերապահ կատարման պարտավորության մասին։ Ես լավ չեմ հասկանում՝ Հայաստանի կողմից բանակցողները հասկանո՞ւմ են, որ իրենց գործառույթը հայկական շահի պաշտպանությունն է, թե՞ չէ։ Է՞լ ինչ պետք է տեղի ունենա, որ հայկական կողմը առկախի կասկածելի պայմանավորվածությունների իրագործումը, մինչև դրա բոլոր կողմերը գոնե եղած նվաստացուցիչ պայմանները սկսեն կատարել։

Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել ու քայլեր ձեռնարկել։ Սրանք հռետորական հարցեր չեն։ Նշված հանգամանքները, պատերազմում պարտության հանգեցնող հանգամանքների հետ միասին, վաղը պատասխանատվության լրացուցիչ բեռ են դառնալու այսօր որոշում կայացնողների ուսերին։

 

Ավելին