Սոս-Մաճկալաշեն հատվածում հայկական ուժերը հետ են շպրտել թշնամուն
«Ոչ միայն Ամարասը, ուզում էին այս բոլոր տարածքները վերցնել: Ամարասը միշտ իրենց թիրախն էր: Խազազի թումբը թշնամու վերահսկողության տակ է, իսկ այդ բարձրունքից մինչեւ Ամարաս 1,5 կմ է: Նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերը, բայց ձախողել են: Ուզեցել են գյուղի վերեւի մի բարձունքի վրա հարձակվեն, մերոնք դիմադրել են, իրենք մի քանի վիրավոր ու զոհ տալով հետ են շպրտվել: Մենք կանչել ենք ռուս խաղաղապահներին, նրանք կանչել են իրենց հրամանատարներին, զգուշացրել, որ այդպիսի բան այլեւս չլինի», Արցախի հեռուստատեսությանն ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:
Այս օրերին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվում այսպես կոչված սահմանազատման վերաբերյալ, մասնավորապես Մարտունու շրջանի Բերդաշեն ու Վազգենաշեն գյուղերում: Վազգենաշենում հայտնվել են մի քանի ադրբեջանցի եւ պահանջել լքել գյուղը, բնակիչներին ոչ ոք նախապես չէր տեղեկացրել այդ մասին, թեեւ գյուղը շփման գծից հեռու է: Բերդաշենում բնակիչները փորձել են թույլ չտալ ադրբեջանցիներին առաջ գալ, ովքեր ժամանել էին ռուս խաղաղապահների հետ: Չի բացառվում, որ նման միջադեպեր գրանցվեն նաեւ այլ բնակավայրերում:
Բերված դեպքերը վառ օրինակներ են, թե ինչ է իրենից ներկայացնում եռակողմ համաձայնությունը եւ ինչ կարելի է անել: Երեւանում սակայն հետպատերազմյա շոկը դեռ չի անցել, իսկ իշխանությունները, խորհրդարանը, ընդդիմությունը, իրավապաշտպանները, հանրային ակտիվ խմբերը նման «մանր» հարցերի ժամանակը չունեն: Մատների վրա կարելի է հաշվել անձանց ու կազմակերպություններին, որոնք նույնիսկ այդ եռակողմ փաստաթղթի շրջանակում գտնում ու մատնանշում են այն հնարավորությունները, որոնք կարելի է օգտագործել հայկական իրավունքների պաշտպանության համար՝ պատասխանատվության տակ դնելով այդ փաստաթղթի հեղինակներին:
Մյուսները զբաղված են ավելի «գլոբալ» հարցերով, չպատկերացնելով կամ միտումնավոր անտեսելով, որ իրավունքը կառուցվում ու պաշտպանվում է հենց այդ մանր թվացող հարցերից: Փոխարենը քաղաքական, մեդիա-ցանցային շրջանակներում մրցակցություն է, թե ով ավելի պատկերավոր ու դիպուկ կնկարագրի կապիտուլյացիան ու աղետը, դրանից անասելի հաճույք ստանալով:
Սոս-Մաճկալաշենի հատվածում հայկական ուժերը հրադադարից հետո հետ են մղել ադրբեջանցիների առաջխաղացման փորձը: Մի խումբ հերոսական տղերք պահում են Հադրութի երկու գյուղ՝ այդպիսով պահելով Հադրութը վերադարձնելու հնարավորությունը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ