Փաստորեն 2,5 տարում աթոռն այնքան սիրեց, որ քաղաքացիների պահանջը հաշվի չի առնում. Գեղամ Մանուկյան
Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլի հերթական գիշերը նորմալ է անցել, ոստիկանները նորմալ հերթապահում են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց հացադուլ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Հիմա ամենաքիչ հետաքրքրողը գիշերը լավ անցկացնելն ու լավ ինքնազգացողությունն է, որովհետեւ թե գիշերը, թե լուսաբացը սեւ է: Մենք կորցրեցինք Արցախյան պայքարի մի անհավատալի ձեռքբերում, որը պահվել է սերունդների գնով, պահվել է մեր 18-20 տարեկան զինծառայողների գնով, որոնք միսներ շարունակ ձների մեջ իրենք մարտական հերթապահություն իրականացնելով, մեր ընդհանուր հայրենիքի դարպասն են պաշտպանել: Իսկ այսօր մի դարպասի փակումով փակվեց մեր ժողովրդի առջեւ: Փակողը փակեց մեկ ստորագրությամբ եւ նա այս շենքում է գտնվում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել եւ նշել, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Փաստորեն 2,5 տարում աթոռն այնքան սիրեց, որ քաղաքացիների պահանջը հաշվի չի առնում: Իրականում, ինքը սխալվում է, երբ ասում է՝ ժողովուրդը չի հավաքվում: Ընդդիմադիրները իր պես սուտ չեն ասում, դրա համար էլ թերեւս 2-3 հազար ավել մարդ չի հավաքվում: Ինքը տապալված է, հանրությունն էլ պետք է ապացուցի, որ պատմության դասագրքերում չի լինելու, որ երկիրը կապիտուլյացիայի հասցնող վարչապետը կարողացավ պաշտոնավարել: Դասագրքերում լինելու է, որ այդքան պայքարից հետո կորցվեց հայրենիքի մի մասը: Հանրությունը պետք է ցույց տա, որ մի կետ էլ լինի պատմության դասագրքերում, որ հանրությունը քշեց նրան»:
Նա հավելեց, որ Փաշինյանը չի կարող բանակցել Արցախի հարցում, որովհետեւ մարդկայնորեն նա չի կարող նստել թշնամի երկրի ղեկավարի դեմ դիմաց. «Այսօր վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Արայիկ Հարությունյանը, դրանով ամեն ինչ ասված է: Իրենք կտրված են իրականությունից: Ուղղակի տունտունիկ են խաղում, 2,5 տարի տունտունիկ խաղացին, շոու սարքեցին»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ