Զինադադարի խայտառակ հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս. Գայանե Աբրահամյան
Պատերազմից եւ զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջոքւմ գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, օրեր առաջ հայտարարել էի պատգամավորական մանդատս վայր դնելու մասին, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգի նոյեմբերի 24-ին լրացավ դիմումս հետ վերցնելու վերջնաժամկետը եւ այդ օրից ի վեր այլեւս ՀՀ Ազգային ժողովի ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԵՄ։
Ինչպես դեռեւս սեպտեմբերի 25-ին էի գրել, երբ, ՍԴ նոր անդամների ընտրության հարցում ունենալով սկզբունքային անհամաձայնություն, որոշում էի կայացրել հրաժարվել մանդատից` չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։
Սեպտեմբերի 27-ին մանդատից հրաժարվելու դիմումս հետ վերցրեցի բացառապես մեկ պատճառով` պատերազմի օրերին աշխատել եւ իմ ունեցած լծակներն ու կարողությունները, հատկապես խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, լավագույնս կիրառել եւ ծառայեցնել ի շահ հայրենիքի։
Սակայն պատերազմից եւ զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Սա որեւէ կերպ փախուստ չէ պատասխանատվությունից, ավելին` փախուստ չէ հսկայածավալ աշխատանքից, հումանիտար աղետի հետեւանքները չեզոքացնելու գործում ներգրավված եմ եղել առաջին իսկ օրվանից եւ շարունակելու եմ` անկախ կարգավիճակից, սակայն այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում։
Իմ հասարակական գործունեությունը մանդատ ստանալուց ի վեր չի մեկնարկել, ես գործել եմ տասնյակ տարիներ որպես լրագրող, որպես հասարակական կառույցի ղեկավար եւ առաջիկայում էլ շարունակելու եմ աշխատանքս ի շահ պետության զարգացման եւ մեր հասարակության բարօրության։
Այսօր ամենակարեւոր ու հրատապ հարցը տնավեր դարձած արցախցիների սոցիալական խնդիրներն են, որոնցով սկսել եմ զբաղվել պատերազմի առաջին իսկ օրվանից, հետագայում ավելի ինստիտուցիոնալ մակարդակով կապահովենք կյանքի որակի բարձրացում։
Սակայն իմ հիմնական գործունեությունն առաջիկա տարիներին, որպես խիստ առաջնահերթություն, միտված է լինելու վիրավոր զինվորների վերականգնմանը` կրթական ու վերապատրաստման, կարողությունների զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով, որպեսզի հազարավոր երիտասարդներ, որոնք իրենց առողջությունն են զոհել հանուն հայրենիքի, լիարժեք կյանք վերադառնան եւ ունենան նոր արժեք ստեղծելու հնարավորություն։
Առաջիկայում կներկայացնեմ այս մեկ տարվա գործունեությանս հաշվետվությունը, ֆինանսական դրության մասին հայտարարագիրս հրապարակային է, բայց եւս մեկ անգամ պարզաբանեմ, որ 2020 թվականին ՄԱՐՏ ամսից ի վեր որեւէ պարգեւավճար չեմ ստացել, բացառությամբ սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնի կապակցությամբ (ի դեպ, շեշտեմ, որ պատգամավորական պարգեւավճարը մշտապես կազմել է ոչ ավել քան աշխատավարձի 30 տոկոսը` շուրջ 140 հազար դրամ)։
Կից մեկնաբանության մեջ` ԱԺ-ում վերջին ելույթս եւ նախկինում մանդատից հրաժարվելու տեքստ»ը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ