Հետը խոսում եմ, 10 բառից 8-ը հազում է․ հարազատները բողոքում են զինծառայողների պահման պայմաններից
Պատերազմին մասնակցած զինծառայողների առողջության և ապահով կացության կազմակերպման հետ կապված շատ բացեր կան։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց ժամկետային զինծառայողի հարազատը։
«Մենք շատ ահազանգեր ենք ստացել պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի, առողջության և ապահով կացության կազմակերպման հետ կապված շատ բացերի մասին։ Հասկանալի է, որ մշտական տեղակայման համար վայրեր չկան, բայց 16 օրը բավական է տարրական պայմաններով, հիգենիայի ապահովմամբ զբաղվելու համար։ Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի, յուրաքանչյուր զինվոր կարծես թե ինքն է իր համար պատասախանատու, որ գտնի ինչ-որ բան։ Կան մարդիկ, որոնք տեսանյութի մեջ ճանաչել են իրենց հարազատին, թե ինչպես է գետնի վրա քնում», -պատմեց Մանուկ Խաչատրյանը։
Ըստ Մանուկ Խաչատրյանի՝ զինվորները բժշկական աջակցություն չեն ստանում։
«Շատ ծնողներ ահազանգում են, որ իրենց զինվորն ունի թեթև վիրավորում, որ բնականաբար անհամեմատելի է ծանր վիրավորումների հետ, սակայն բժշկական աջակցություն չեն ստանում։ Ես իմ հարազատի հետ խոսում եմ, ինքը 10 բառից 8-ը հազում է։ Եթե պատերազմը շարունակվեր մի քանի տարի, զինվորը չէր մտածի որ ցուրտ է, մրսում է, որ թոքաբորբ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինվորներին պաշտպանության բանակում տեղակայելը պաշտպանության նախարարությունն է ստանձել։ Ինչո՞ւ մենք պետք է խուսափենք պաշտպանության նախարարությանը հարցեր ուղղելուց»,- նշեց Մանուկ Խաչատրյանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ