Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են

Մինչ կառավարությունը հերքում է ադրբեջանական զինուժի՝ Վարդենիսի տարածք, ավելի կոնկրետ՝ Սոթքի հանքի տարածք հասնելու մասին շրջանառվող լուրերը, Սոթքի հանքի տարածքում ընթանում են բանակցություններ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև: Ընթացող բանակցությունների մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ պաշտոնապես հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:

«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում  են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Հարցին, թե ովքե՞ր են բանակցում, նա պատասխանել է. «Իրանց կողմից իրանց հրամանատարությունը կլինի, պարզ ա, որ զինվորների հետ չի, բայց իրանց զորքը կանգնած ա էնտեղ, էս կողմից էլ մեր հրամանատարությունն է: Այո, մեր կողմից արդեն կան զինվորականներ: Էնտեղ չեն թողնում, որ ավելի առաջ գան, բայց դե իրանք բավականին առաջ եկել են, էլի: Ու իրավունք չունեին իրանք էնտեղ հայտնվելու: Նախատեսված տեղը էդ դարպասներն էր, բայց դարպասներից շա՜տ առաջ են եկել, հասել են արդեն Սոթքի սահմանին»։

Հակոբ Ավետյանի խոսքով՝ կլինի մոտավորապես 2 ժամ գուցե ավելի, ինչ ադրբեջանական ուժերը Սոթքի հանքի տարածքում են. «Իրանք եկել են, կանգնել են էն տեղը, ասում  են, որ՝ «էդի արդեն մերն ա, սահմանն ա, ստեղ ազատեք», ու դա արդեն ոսկու հանքի մի մասը դրա մեջ ա մտնում»։

Հակոբ Ավետյանը վերահաստատել է տեղեկությունը, որ հանքի տարածքից հանվում է  տեխնիկան: «Էս պահին արդեն տեխնիկաները հանում են էդտեղից»,- ասել է նա:

Անդրադառնալով բնակիչների անվտանգության ապահովման հարցին՝ Հակոբ Ավետյանը նշել է. «Հիմա, գիտեք, զգոն ենք, էս պահին եթե ինչ-որ գործողություն պետք ա արվի, պատրաստ լինենք ամեն ինչի: Բայց որ հասել են էստեղ, ճիշտ ա, կրակոցներ չկան, չգիտենք՝ ինչ կարա լինի: Ամեն վայրկյան կարա նաև լինի: Եթե կարողացել են հասնել էդտեղ, ի՞նչ երաշխիք կա, որ չեն կարա մի հատ էլ կրակոցներ անեն արդեն գյուղերի վրա»:

Ավելին