Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում ասել է.

«Հիմա ուզում եմ մանրամասն նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Արցախում եւ նրա շուրջ: Նոյեմբերի 9-ի հայտարարության եւ նրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ: Չեմ ուզում կրկնել նախկինում ասվածը, բայց պիտի վերահաստատեմ համոզմունքս, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը:

Այլ խնդիր է, թե մենք ինչո՞ւ հասանք նման կետի, ինչպե՞ս հասանք, ի՞նչ հանգամանքներում եւ ժամկետում հասանք, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ի՞նչ զարգացում ստացավ, ի՞նչ հանգրվաններ ունեցավ: Սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան, եւ ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն: Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է, իսկ այսօր մենք ունենք հրատապ եւ անհետաձգելի հարցեր: Նկատի ունեմ՝ այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր մենք ունենք հրատապ հարցեր, իսկ այդ հարցերից կարեւորագույնը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո՝ ի՞նչ սցենար են նկարագրում դրանից հետո, եւ ի՞նչ հետեւանքների կբերի այդ սցենարը:

Շարունակելով միտքս՝ ուզում եմ ընդգծել, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

Եւ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Եւ ուզում եմ նաեւ իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է:

Բայց վերադառնալով թեմային՝ ուզում եմ, որ համոզված լինեք, որ մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի եւ Արցախի շահերը պաշտպանելու համար: Եւ, իմիջիայլոց, քաոսի տեսլականը տարածվում է նաեւ այս նպատակով, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար, եւ այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության եւ ժողովրդի միջեւ, որը մինչեւ օրս, ի դեպ, նրանց չի հաջողվել անել:

Ժողովուրդը, այո, հարցեր ունի, ժողովուրդը, այո, երբեմն դառնացած է եւ զայրացած, երբեմն հիասթափված ու երբեմն հուսալքված. բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար»:

Ավելին