Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու
Արբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է և երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, Yerkir.am-ի հաղորդմամբ, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։
Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից» (նման կետ եղել է հայտարարության նախնական տարբերակում)։
«Օրերս Ղազախում իմ հարազատները, ընկերները, ում խոսքերին ես վստահում եմ, հայտնել են, որ (ադրբեջանական) զորքեր են շարժվում դեպի օկուպացված տարածքներ։ Տեղեկությունը մի անգամ ճշգրտվել է։ Դժվար չէ ենթադրել, թե օկուպացված գյուղերի հայերը ինչպես կտխրեն։ Իմ ենթադրությունները եղան», – գրում է լրագրողը։
Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար և Խեյրիմլի գյուղերը։
«Մենք հայերին ուլտիմատում չենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն իրենց հողերը։ Սակայն 4 օր առաջ (նյութը հրապարակվել է նոյեմբերի 26-ին՝ խմբ.) այդ գյուղեր են ժամանել հայկական շրջանի ներկայացուցիչները և ասել են, որ «ասեղի վրա նստած» բնակչությանը տրված է 10 օր ժամանակ էվակուացիայի համար։ Իհարկե, այս պահանջը հայերի կողմից դժգոհությամբ և բարկությամբ է դիմավորվել», – գրում է Նեբիօղլուն։
Նեբիօղլուն վտահեցնում է, որ Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո գործը կհասնի Թովուզի շրջանի և Նախիջևանի Սադարայ Քերքի (Տիգրանաշեն) գյուղերին։
Նեբիօղլուն հայտնում է, որ ակնկալում էր այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում, սակայն այդպես էլ չի ստացել։
«Հանձնվելիք 3 գյուղերը հանդիսանում են Հայաստանում Ադրբեջանի անկլավը. դրանք են՝ Սոֆուլու, Բարխուդարլը և Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար)», – նշում է նա։
Նշենք, որ Հայաստանի կողմից նույնպես դեռևս պաշտոնական տեղեկություն չկա Տավուշի շրջանից թշնամուն գյուղերի հանձնման տեղեկատվության մասին և նշվածը դեռևս պետք է հաստատվի պաշտոնական դեմքերի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարության ստորագրումից հետո ակտիվ շրջանառվում էր Տավուշի գյուղերի հանձնման մասին։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ