ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։
Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի դեպքում՝ աուդիոգրամմա և լսողական սարքի անհրաժեշության վերաբերյալ տեղեկանք)։
Ըստ այդմ, Բուժատեխնիկական հանձնաժողովը կգնահատի անձի կարիքը և անհրաժեշտության դեպքում նույն օրը կտա եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում քաղաքացուն կտրվի հավաստագիր ու նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնցից հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ միջոցը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ