Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Մենք մտադիր չենք գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը․ Աղավնոյի բնակիչ

Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ ազատեն տները։ Գյուղի բնակիչ Մուշեղ Բաղունցի խոսքով՝ ոչ մի հավաստի ինֆորմացիա չունեն, թե գյուղն ում վերահսկողության ներքո է լինելու։

«Հավաստի աղբյուրներից գիտենք, որ մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է հեռանանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է նա։

Գյուղի մեկ այլ բնակիչ Սասուն Բաղդալգուլյանն իրերը հավաքելուն զուգահեռ պատմում է, որ իրենց ասել են, թե գյուղն անցելու է Ադրբեջանին ու զգուշացրել, որ շինություններին ձեռք չտան, չքանդեն, իսկ եթե ցանկանում են ապրել ադրբեջանցիների հետ, ապա կամքն իրենցն է։

«Եթե թողնեին քանդեինք, Հայաստանում փոքր հողակտոր կվերցնեինք, մի կացարան կսարքեինք մեզ համար։ Իսկ պետությունը լուսամուտի, դռան, թիթեղի փողը կտա՞, որ ես գնամ էնտեղ տուն սարքեմ, չի տա, չէ՞։ Ասում են՝ ձեռք մի տվեք, ոնց կա թողեք, մի հատ էլ ավլեք, մաքրեք, նոր տվեք, հեսա ավլելու եմ, մաքրեմ, որ իրենք գան ույուտ լինի, պատրաստի նստեն»,- հեգնում է Աղավնոյի բնակիչը։

«Մենք ոչ մեկս մտադիր չենք մեր գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը, սա կտակ չի, մենք հետ ենք գալու։ Իրերը հանում ենք, բայց մեր տղամարդիկ էստեղ են մնալու։ Ես այ էն սարի գլխին նստելու եմ, սպասեմ, տեսնեմ՝ ինչ է լինելու»,-  ասում է Աղավնոյի կին բնակչուհին, ով զենքն  ուսին է շրջում։

«Վտանգ կա, էնքան են անցել, անգամ էսօր Տեղ գյուղն է վտանգված էդ ահաբեկիչների կողմից, չկարծեք, թե չկա։ Մենք ավտոմատը գլխներիս տակ ենք գիշերը քնում»,- նշում է նա։

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը նշում է, որ պաշտոնապես չի ասվել՝ գյուղը հանձնվում է թշնամուն, թե ոչ։

«Սուտ լուրեր են տարածում, որ մեզ ձեռնտու չէ, եթե մենք մնում, պայքարում ենք, թող պաշտոնապես նախագահն անձամբ հայտարարի կամ գրավոր տեղեկացնեն, որ հանձնում ենք, կամ չենք հանձնում։ Ես չեմ թողնելու ոչ մի տուն քանդվի ու չստեն, թե դա թուրքին է մնալու, ում է ձեռնտու։ Նույն Հադրութն էլ առանց պայքարելու, թուրքերը քայլելով մտել են, ու մեծ մասը հանձնվել է»,-  ասում է նա։

Համայնքապետը վճռական է տրամադրված։

«Ես պիտի պայքարեմ մինչեւ վերջ, հանուն իմ երեխաների, իմ ընտանիքի, չեմ կարող փախչել, նախապես մարդիկ նշում են պարտություն, բայց ես հակառակը, չեմ տեսնում դա ու չեմ էլ ուզում տեսնել»,- հավելում է նա։

Ավելին