Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի՞ գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը գրել է.
Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9֊ի չարաբաստիկ հայտարարությունն արդյոք չունի գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։
Այսօր հարցերի հարցը Բերձոր /Լաչին/ շրջկենտրոնի խնդիրն է։ Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Դա կնշանակի անտեսել ճանապարհի երկայնքով հինգ կմ լայնությամբ միջանցք ունենալու մեր իրավունքը։
Չէ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ։
Դիմում եմ մեր իշխանություններին և պահանջում՝ ռուսական կողմի օժանդակությամբ ամեն ինչ անել ՀՀ և ԱՀ կյանքի ճանապարհի վրա գտնվող Բերձորը թշնամուն չթողնելու համար։ Դրանից է կախված Արցախի վաղվա օրը»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ