Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը պատռել են վիրավոր զինծառայողի մոր արձակուրդի դիմումը. հրաժարվում են արձակուրդ տրամադրել

Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայողի մորըորը մանկապարտեզի տնօրեն էՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը հրաժարվում է արձակուրդ տրամադրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թիվ 110 մանկապարտեզի տնօրեն Լուսինե Քոթանջյանը:

Նա պատմեցոր իր ժամկետային զինծառայող որդու՝ Արտյոմիծառայությունն անցել է Շուշիում: Պատերազմի օրերին տևական  ժամանակ որդու հետ չխոսելուց հետո, Արտյոմը զանգելհայտնել էոր վիրավորում է ստացել ոտքի հատվածումտեսողության խնդիրներ են առաջացել և ուժեղ գլխացավեր ունի. «Տղայիս մի աչքն ընդհանրապես չի տեսնումգլխացավերը չեն դադարում։ Անհանգստանում եմ՝ արդյոք դեղ կա՞թե՞ ոչ։ Ինքն էլ պարտադիր ծառայության մեջ է, չեմ կարող գնալ, բերել», - ասաց նա։

Մանկապարտեզի տնօրենը, տեղեկանալովոր ժամկետային զինծառայողներին արձակուրդ է տրամադրվելուորոշում է դիմում գրել և օրենքով սահմանված կարգով՝ իր հասանելիք 25 աշխատանքային օր արձակուրդը վերցնել՝ որդու վերադառնալուն պես նրա առողջական խնդիրներով զբաղվելու համար. «Նոյեմբերի 25-ին արձակուրդ ստանալու դիմում  գրեցիսակայն Նոր Նորք  վարչական շրջանի կրթության վարչությունից տեղեկացրինոր դիմումս չեն բավարարել՝ հիմնավորելովթե իմ նկատմամբ կարգապահական տույժ կաՀայտնեցին նաևոր արձակուրդիս դիմումը պատռել ու նետել ենԱսում եմ՝ չէ՞ որ այն օրինական փաստաթուղթ էո՞նց կարող էիք պատռել, ասում են՝ եկեք նորից գրեք: Բայց ես չեմ պատրաստվում կրկին գրելերբ երեխաս վերադառնա այդ ժամանակ կգրեմ»,- նշեց զինծառայողի մայրը։

Լուսինե Քոթանջյանի խոսքով՝ իր նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի և տնօրեն նշանակվելու օրվանից ի վեր վատ վերաբերմունքի է արժանանում վարչական շրջանի ղեկավարության կողմից«Բանն այն էոր դեռևս 2019-իներբ նշանակվեցի մանկապարտեզի տնօրենպարզեցիոր մանկապարտեզն ունի միլիոնավոր դրամների պարտքԽնդիրները բարձրաձայնելուց հետո արժանացա վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի և վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի կողմից հետապնդումներիՍպառնում էինոր չեմ աշխատելու:

Նոյեմբերի 16-ին վերոնշյալ անձինք մտան մանկապարտեզ՝ ստուգումներ անելու։ Եկան 1979 թկառուցված ու չվերանորոգված շենքում անձեռոցիկով փոշու առկայություն ստուգելուբայց փոշի չգտնելուց ու խոհանոցում խնդիր չտեսելուց հետո մտան պահեստ։ Ըստ իրավական ակտերիեթե, օրինակ, ափսեն ճաքում էիրավունք չունենք դա օգտագործելուղարկում ենք պահեստ ու այնտեղից դուրս գրում։ Տեսան դուրս գրման ենթակա 2 շերեփորոնց պոչերը զոդված են։ Մանուկյանն ասաց՝ նկատողություն կտա ու աշխատանքից ազատման կարգադրություն։ Թեև բացատրեցիոր ազատման հիմք չկադրանք դուրս գրման շերեփներ ենայնուամենայնիվհաջորդ օրն ինձ կանչեցին բացատրագիր գրելու»,- պատմեց մանկապարտեզի տնօրենը:

Նա նշեցոր դատարանում բողոքարկել է այդ տույժի իրավաչափությունըքանի որ այն հիմնազուրկ է:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը:

Սոնա Հարությունյան

Ավելին