Անուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին, տղաները դա վաստակել են. Արմեն Աշոտյան
Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քանի որ կառավարություն այլեւս չկա՝ այստեղ գրեմ։
Սոցիալական տիրույթում հաճախ տեսնում եմ պատերազմի ընթացքում վերջույթները կորցրած զինվորականների լուսանկարներ, որոնք ունեն պրոտեզավորման խնդիր։
Այս կարեւոր հարցը հանրային նախաձեռնություններով չի լուծվի։ Մի քանիսին գուցե ստացվի օգնել, բայց ոչ բոլոր կարիքավորներին։
Անեմ շատ հստակ առաջարկ։
Մի արտասահմանյան որակյալ պրոտեզի գինը մոտ 10-12 000 ԱՄՆ դոլար է։ Իմ նախնական հաշվարկներով պատերազմի ընթացքում նման խնդիրներ ունեցողների թիվը՝ մոտ 2 000 (ավելի ստույգ վիճակագրիւթյան կարիք կա, իհարկե)։
Պրոտեզների հատկացման, սպասարկման կենտրոնացված ծառայություն է պետք նաեւ։ Ընդհանուր մոտ 26-28 մլն ԱՄՆ դոլար։
Անհրաժեշտ գումարի աղբյուրն էլ ասեմ։ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է մոտ 18.8 մլրդ դրամի պարգեւավճար, այսինքն մոտ 35 մլն ԱՄՆ դոլար։
Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ։
Անուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին։
Տղաները դա վաստակել են»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ