Պարտությունը սկսվել է այդ պահից ու շարունակվում է, քանի դեռ…
Նոյեմբերի 9-ից հետո հնչում են հարցադրումներ, թե որտեղ ենք պարտվել, կամ բանա՞կն է պարտվել, թե դիվանագիտությունը:
Այդ հարցադրումները թերեւս ինքնախաբեություն են, կամ դրա փորձ: Որովհետեւ պարտվել է պետությունը: Պատերազմներում պարտվում են պետությունները, ոչ թե բանակները կամ դիվանագիտությունը, կամ տնտեսությունը: Պատերազմներում պարտվում է պետությունը՝ ամբողջապես, որպես օրգանիզմ՝ դիվանագիտությունից մինչեւ բանակաշինություն: Եթե ուժ չգտնվի առերեսվելու այդ ճշմարտությանը եւ շարունակվի քավության նոխազներ գտնելու համընդհանուր հասարակական-քաղաքական պսիխոզը, ապա ինչպես որեւէ ռացիոնալ հետեւություն չի արվել առաջին հաղթանակից կամ ապրիլյան քառօրյայից հետո, այդպես էլ որեւէ հետեւություն չի արվելու այս ծանր պարտությունից հետո:
Դա այն դեպքում, երբ ժամանակ չկա:
Հայաստանի հանրությունը չորս տարի զբաղված էր քննարկելով՝ ապրիլյան քառօրյան պարտությու՞ն էր, թե հաղթանակ, թողնված դիրքերը 800, 400, թե քանի հեկտար էին, կամ 18 դիրք էր, թե 23: Հիմա Հայաստանի հանրությունը մի քանի տարի կզբաղվի քննարկելով՝ դիվանագիտության դաշտում պարտվեցինք, թե մարտադաշտում, թե որեւէ այլ տեղ, այդպես էլ չգալով խնդիրների հիմքին:
Պարտությունը եղել է պետականաշինության դաշտում, հանրային կյանքի, ներհայկական համակեցության եւ արտաքին հարաբերությունների, հայկական համաշխարհային ռազմավարության եւ գաղափարաբանության դաշտում, ավելի շուտ՝ այդ դաշտի բացակայության: Պարտությունը սկսել է առաջին հաղթանակի հաջորդ օրից, ամրագրվել առաջին ընտրակեղծարարությամբ, կոռուպցիայի առաջին միլիոնով, ու շարունակվում է մինչեւ վերջին «ռազբորկան», որ մոտ երեք տասնամյակ թյուրիմացաբար ընկալվել կամ մատուցվել է իբրեւ հայկական քաղաքականություն, կամ հայկական մտավորականություն, կամ հայկական ինքնություն:
Ընդ որում, հայկական պետությունը չի պարտվել Ադրբեջանին: Ադրբեջանն էլ պարտված պետություն է: Հայկական պետությունը պարտվել է աշխարհքաղաքական զարգացումներին անհամարժեքության տասնամյակից տասնամյակ կամ ներքին ցիկլից ցիկլ ավելի ու ավելի մեծացող տարբերությամբ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ