Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը մերժել է փաստաթուղթը, որտեղ խոսք է եղել գերիների մասին. Միքայել Մինասյանը հրապարակել է առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալը

Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է

« Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախոս է ու ազգի դավաճան։

Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված

փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն է: Նիկոլը այն մերժել է։

Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների ԱՆՀԱՊԱՂ փոխանակում և դիերի հայտնաբերում»:

Այս ձևակերպումը՝ «ԱՆՀԱՊԱՂ», կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում։

Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։

Այս փաստաթղթում չկա ոչինչ Նախիջևանի հետ կապող ՆՈՐ ճանապարհի շինարարության մասին։

Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը։

Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։

Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից։

Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։

Գերիների, անհետ կորածների ու դիերի հետ կապված Նիկոլն ամենավերջին մարդն է, ում հետ պետք է խոսել։ Նա ամեն ինչ կարող էր անել և չի արել, իսկ հիմա դրա համար չունի որևէ լեգիտիմություն և լծակ այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրա հետ հաշվի չի նստում։

Հ.Գ. Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա գրառմանը՝ Կազանյան փաստաթղթի և դրա վրա կառուցված նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագետ տեքստը ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրված ամեն ինչ և միտումնավոր բաց են թողնված Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:

Եթե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այդ վիժվածքի պարզունակ մոտեցումները նախկինում խղճահարություն էին առաջացնում, հիմա՝ զզվանք ու սրտխառնոց։

Չքվի՛ր, անբարո արարած»։