Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

«Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր` Կազանյան փաստաթղթի մասին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթղթի մասին (2011թ.)

1. Արցախի ժողովուրդը քվեարկությամբ, որը պետք է ունենար պարտադիր իրավական ուժ որոշելու էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիհակը։

2. Ընդ որում՝ հանրաքվեի դրվող հարցի ձևակերպումը որևէ սահմանափակում չուներ։ Այսինքն՝ Ադրբեջանը որևէ սահմանափակում չէր կարող դնել Արցախի ժողովրդի՝ հանրաքվեի դրվող հարցի վերաբերյալ։

3. Քվեարկությունը պետք է կատարվեր 1988-ի Լեռնային Ղարաբաղում բնակվող ազգային համամասնությամբ։ Հայերը Լեռնային Ղարաբաղում 1988-ին էլ ճնշող մեծամասնություն էին կազմում, ուստի այս կետը ևս ձեռնտու էր մեզ։

4. Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատումը՝ տրանսպորտային միջանցքի օգտագործումն ու վերահսկողությունն իրականացվում էր ԼՂՀ իշխանությունների կողմից։

Դժբախտաբար այսօր, «ի շնորհիվ հողատուի», այդպես չէ։

5. Լաչինի ու Քարվաճառի ոչ միջանցքային համարվող տարածքների վերադարձն իրականացվելու էր Արցախի վերջնական կարգավիճակի ամրագրման փուլում, բայց ոչ շուտ, քան 5 տարին։

Քարվաճառն ու Լաչինն առնվազն 5 տարի չէին անցնելու Ադրբեջանին և անցնելու էին միայն այն ժամանակ, երբ կամրագրվեր Արցախի վերջնական կարգավիճակը։

5. Շուշին, Հադրութը, Մարտակերտի, Մարտոնու, Ասկերանի շրջանի այսօր արդեն կորցված բնակավայրերը մնում էին մեր տարածքում:

7. Մեղրի- Նախիջևան ցամաճային ճանապարհի մասին ընդհանրապես խոսք չկար։

Հ. Գ. Հողատուն պետք է հեռանա»։