Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԻնչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինԵս հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըՎճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանՄիանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ Հակոբյան
Հասարակություն

Վարչապետին խորհուրդ տվեցի իր գլխավորությամբ կառավարությանն ու պատգամավորներին փոխանակել ռազմագերիների հետ․ Գինոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ փակ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի որոշ անդամների հետ։ Հանդիպման մասին ո՛չ վարչապետի պաշտոնական կայքում,  ո՛չ էլ ՀԽ-ի ֆեյսբուքյան էջում ոչինչ գրված չէ։ NEWS.am-ի հետ զրույցում խորհրդի արդեն նախկին անդամ Գագիկ Գինոսյանը որոշ մանրամասներ է պատմել շուրջ 3 ժամ տեւած հանդիպումից։

«Ինքս պատրաստվում էի դուրս գալ Հանրային խորհրդից, բայց զանգեցին, տեղեկացրին, որ նման հանդիպում է լինելու, որոշեցի իմ դուրս գալու մասին լուրը ներկայացնել հենց այդ հանդիպմանը, ավելի ճիշտ կլիներ իմ տեսակետներն ասել ու հեռանալ»,- նշեց Գագիկ Գինոսյանը, որի խոսքով՝ ինքը ոչ թե մտահոգություններ է հայտնել, այլ մեղադրանքներ հնչեցրել։

«Մտահոգություն կարելի է հայտնել սրտացավ մարդուն, որը դրանից հետո փոխվելու եւ այլ կերպ է վարվելու։ Բոլորի ելույթներին վարչապետն ինչ-որ կերպ կամ անդրադառնում կամ հակադարձում էր, բայց իմ խոսքից հետո ասաց, որ դա ավելի շատ ելույթ էր, քան հարցադրում, դրա համար էլ չի անդրադառնալու»,-պատմեց նա։

Գագիկ Գինոսյանը երկար է ելույթ ունեցել, ինչպես ինքն է ասում՝ տարօրինակ է, բայց  վարչապետին նախ շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նա մերժել է իր խնդրանքը եւ իր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում չի տվել։

«Քանզի Լեոնիդ Ազգալդյանի նման մարդը արժանի չէր նման պիղծ եւ դավաճան ընկեցիկ, պարտվողական ձեռքերի ստորագրությամբ այդ կոչումը ստանալ»,- ասաց նա։

Գագիկ Գինոսյանի ելույթը սուր է եղել։ Նա գրական հայերեն է խոսել, վատ խոսքեր չի հնչեցրել, բայց հիմա զղջում է. կնախընտրեր վատ բառեր օգտագործել։

«Մեղադրանքներ հնչեցրի եւ՛ երկիրը մատնելու, եւ՛ վատ բեմադրված պատերազմ խաղարկելու համար։ Մեղադրեցի նաեւ սեփական ապիկարությունը կամավորների դասալքությանը վերագրելու համար, որովհետեւ ես պատիվ ունեմ հերոս ազգի զավակ լինելու, եւ ոչ թե դասալիքի, եւ դասալքությունն էլ իրենց վատ կառավարման հետեւանքն է եղել։ Հուսով եմ՝ մի օր ազգային իշխանություն կունենանք, եւ դատարանի առաջ կկանգնեն նաեւ այսօրվա զինկոմիսարիատները, որոնք մարդկանց տանում էին, բայց նրանց անտեր լցնում էին Ջեբրայիլի դաշտերը, կամ Հադրութի անտառները՝ առանց զորամաս հասցնելու կամ ինչ-որ մեկի ենթակայության ներկայացնելու։ Իրենց վատ կառավարման հետեւանք է դասալքությունը, որեւէ լուրջ հրամանատարի մոտ դասալքություն չէր կարող եւ չի էլ եղել։ Դասալքությունն իրենց հատուկ կազմակերպված միջոցառումն էր եւ ինքը ի պաշտոնե ոչ թե պիտի հրամայեր կամավորագրվել, որովհետեւ կամավորագրվում են կամքով, առանց հրամանի, այլ օգտագործելով գերագույն հրամանատարի իրավունքները եւ զորակոչ իրականացնել, ինչն ինքը չի արել»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

 Հանրային խորհրդի անդամների թիվը 45-ն է, սակայն մեծ մասը բոյկոտել եւ չեն  գնացել վարչապետի հետ հանդիպմանը։ Գագիկ Գինոսյանի խոսքով՝ 14 անդամ է ներկա եղել։ Ներկաներից շատեր են բարձրաձայնել վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին, սակայն դա առավել պնդողները եղել են Արշակ Սադոյանը եւ Գաբրիել Ջեմբերջյանը։

«Մեր պահանջն էր՝ հնարավորինս անցնցում անցում ունենալու համար հայտարարել արտահերթ ընտրությունների մասին եւ ապահովել նոր քաղաքական դաշտի ձեւավորում, որը նաեւ կբացառի նախկին հանցագործների վերադարձը իշխանության»,- շեշտեց Գինոսյանը։

Ինչ վերաբերում է իր հրաժարականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Գագիկ Գինոսյանն ասաց, որ վարչապետը պատճառաբանություն է հնչեցրել, թե ինչու այդ քայլին չի գնում։

«Մեկը՝ երկիրն ավելի անկայուն վիճակի մեջ չնետելու համար, եւ երկրորդը, որ ինքը ժողովրդին չի ուզում զրկել իր տված քվեից։ Ես դրան հակադարձեցի, որ ի գիտություն Ձեզ, ժողովուրդն այդ  քվեն տվել է, եւ որ Դուք խոստացել էիք Արցախի հարցում հետեւողական լինեք, արցախյան հարցը լուծեք, եւ առավել եւս տարածքային ամբողջականությունը պահպանեք, ինչը Դուք չեք արել, դրա համար խորհուրդ կտայի համոզվել՝ արդյոք ժողովուրդը  Ձեզ հիմա քվե տալի՞ս է՝ այս խայտառակ փաստաթղթից հետո։ Մի քանի սուր բան եւս ասել եմ, առաջարկել եմ խիղճ ունենալ եւ մտածել ռազմագերիների մասին, խորհուրդ տվեցի փոխանակել իր գլխավորությամբ Կառավարությունն ու իշխանական խմբակցությունը ռազմագերիների հետ, դրանով իսկ իրեն հնարավորություն ընձեռելու, որ եթե Երեւանում չկարողացավ հաղթանակի շքերթ կազմակերպել, գոնե Բաքվի հաղթական շքերթին մասնակցի, թեկուզ ռազմագերու կարգավիճակով»,- նշեց նա։

Գագիկ Գինոսյանը ՀԽ մնացյալ անդամներին կոչ արեց հետեւել իր քայլին եւ դադարել անդամակցել խորհրդին, որովհետեւ այս Կառավարությունը Հանրային խորհրդի կարիք չունի։

«Ես իրեն ասացի, որ ցավակցում եմ Ձեր Կառավարության բոլոր անդամներին, եւ նաեւ խղճում եմ այն մարդկանց, որոնք նոյեմբերի 10-ից հետո են ընդունել առաջարկություն եւ մաս կազմել Ձեր Կառավարությանը, առանց գիտակցելու, որ դա ցմահ խարան է իրենց կենսագրության վրա»,- հավելեց նա։