Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ադրբեջանցիները փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք. Hraparak.am

Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել: Վերջիններս փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։

Միջադեպի մասին Hraparak.am-ը մանրամասներ է ճշտել Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից։ «Միջադեպը երեկ է եղել, իրենց զինված ուժերի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին։ Թեման սահմաններին է վերաբերել։ Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ կանգնած դիրքերից։ Խոսակցությունը վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է։ Զրույցն ընթացել է հանգիստ, առանց կոնֆլիկտային միջադեպերի։ Ազերիները առաջարկել են ըստ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրի՝ նախատեսված գծով ետ գնալ, որ իրենց ջոկատներն էլ կանգնեն։ Մեր տղաները չեն զիջել, ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են և իրենց տարբերակն են առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել։Գնացել են, խոստանալով, որ կքննարկեն ու նորից կհանդիպեն»։

Հարցին, թե ինչ լեզվով են բանակցել հակառակորդի հետ, Արևիկ Աբելյանը նշել է, որ Արավուսի վարչական  ղեկավարը հրաշալի տիրապետում է իրենց լեզվին և բանակցել է իրենց իսկ լեզվով։

Ավելին