Ներքին Խնձորեսկում մտահոգ են․ սահմանը գյուղից 600 մետր է հեռու
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրը հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետրով է ընդամենը հեռու։
«Խնձորեսկն էլ է մոտ սահմանին, բայց ոչ տները, այլ՝ արոտվայրերը, իսկ հայ-ադրբեջանական սահմանը Ներքին Խնձորեսկից 600 մետր այն կողմ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը՝ նշելով, որ հակառակորդի շարժն իրենց համար տեսանելի է։ Ըստ Խնձորեսկի վարչական ղեկավարի՝ հակառակորդը դեռ չի մոտեցել իրենց սահմանին, որպեսզի սահմանազատում արվի։
«Դեռ մեզ չեն հասել, որ իմանանք՝ ինչ է սպասվելու է։ Պիտի գան՝ իմանանք, թե սահմանը ոնց է գծվելու»,- ասաց նա։
Երվանդ Մալունցի փոխանցմամբ՝ երկու բնակավայրերի բնակիչները զգոն են, ինքնապաշտպանություն են իրականացնում, իսկ տեղափոխվելու մասին էլ ոչ ոք չի մտածում։
«Մարդիկ մտածում են իրենց սահմանի ամրության, իրենց ինքնապաշտպանության մասին։ Ուղղակի ավելի շատ գյուղատնտեսության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Արոտավայրեր չկան, ով հասցնում է իր անասունը կես գնով վաճառում է, անասունն էլ շատ է, չեն կարողանում պահել»,- ասաց նա։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ