Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ Փաշինյան

Մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք կամ ինչու օդը փակ չէր։ Այս մասին իր տեսաուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակի կազմալուծման վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքներին։

«Օդը փակ էր՝ տիկնայք և պարոնայք, որովհետև 2017թ.-ին  Հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պետք է փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը, պարզապես, չեն աշխատում, բայց գնվել են 42 մլն դոլարով։ Այս գնման համահեղինակը, իբր, սենսացիոն բացահայտում է անում, ասում է՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից։ Հարց՝ իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկա՞տի եք գնել։ Այդ ով կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով և ազնվության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ «ՕՍԱ-ԱԿԱ» անարդյունավետ համակարգերի գնման վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում և բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ իսրայելական «Հերմես ԱԹՍ»-ն, որն առաջին անգամ խոցվել է Տավուշի մարզում, եղել է այդ համակարգով։

Ըստ Փաշինյանի՝ 2.5 տարվա ընթացքում ինչ հասցրել գնել են, այդ ընթացքում պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացվեր, սննդի հարցը լուծեին, կոշիկի և վարտիքի հարցերը լուծեին, գնեին արկեր, ավտոմատներ,  փամփուշտներ, ՀՕՊ միջոցներ, ինքնաթիռներ։

Նրա խոսքով՝ այսինքն երկու տարվա ընթացքում պետք է գնվեր այն ամենը, ինչը պետք է գնվեր 20 տարվա ընթացքում և չի գնվել։

Ավելին