Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։

Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ԱՀ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է , որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։

Սակայն Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանին պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացման պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվել։

Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ազգությամբ ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմությունը, որը ևս մինչ օրս չի պարզաբանվել:

Ավելին