Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ողջ մնացած տղաներն օրեր առաջ կարողացել են զանգահարել Արցախի 911․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյաութ)

Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Գրեթե ամեն օր հանդիպում եմ մեր ռազմագերիների և անհայտ կորած զինվորների ծնողների և հարազատների հետ։

Հանդիպումներից մեկի ժամանակ, անհայտ կորած զինվորների ծնողներից շատերը պնդեցին, որ կան հաստատող տեղեկություններ, որ իրենց որդիները ողջ են և գտնվում են, մասնավորապես, Հադրութի տարածաշրջանի Վանք գյուղի անտառներում։

Անհայտ կորած զինվորներից Դավիթ Ադումյանի մայրը վստահեցնում է, որ մոտավորապես 8 օր առաջ անտառներում պատսպարված մեր զինվորները կարողացել են կապ հաստատել Արցախի 911 համարին եւ և ասել են, որ իրենք անտառում են ու օգնության կարիք ունեն։

Երկու օր է համացանցում պտտվում է տեսանյութ, որից կարելի է ենթադրել, որ մենք իսկապես ունենք անտառներում շրջափակման մեջ գտնվող զինվորներ, ովքեր րոպե առաջ օգնության կարիք ունեն։

Այսօր այս հարցը կրկին հարցը քննարկել եմ անհայտ կորածների ծնողների հետ, որոնցից շատերն այս պահին գտնվում են Ստեփանակերտում և փորձում են Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ միասին փրկել ողջ մնացած մեր զինվորներին։

Քիչ առաջ զրուցեցի Արցախի ԱԽ նորանշանակ ղեկավար Վիտալի Բալասանյանի հետ, ով վստահեցրեց, որ խնդրին տեղյակ է, արդեն օպերատիվ զբաղվում են, հարցը քննարկել է նաև ռուս խաղաղապահ զորքի ղեկավար Ռուստամ Մուրադովի հետ և որոնողական աշխատանքները սկսված են։

Խոսեցի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ով Պուտինի աշխատակազմի կողմից նշանակված պատասխանատուներից մեկի հետ օպերատիվ կապի մեջ է հայ ռազմագերիների, անհայտ կորածների հարցով և կրկին խնդրեցի, որ հնարավորինս արագ ռուսական կողմի միջամտությամբ Արցախում ռուս խաղաղապահները կարողանան փրկել մեր այն զինվորներին, որոնց վերաբերյալ կա տեղեկություն, թե մոտավորապես որ հատվածներում են գտնվում շրջափակման մեջ։

Կրկնեմ՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ որոնողական խմբերը արդեն կազմված են և աշխատում են և հույս ունենանք, որ մենք կկարողանանք փրկել շրջափակման մեջ գտնվող մեր երեխաներին։

Ամեն րոպեն կարևոր է։ Ամեն ակնթարթը կարևոր է։

Հասկանալի պատճառով այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի դիմելը անիմաստ է, որովհետև Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է։

Հ.Գ. Ըստ ծնողների՝ նշյալ տեսանյութը հենց այն հատվածն է, որտեղ, իրենց տեղեկություններով, անտառում շրջափակման մեջ դեռևս գտնվում են իրենց որդիները։